Առցանց ուսուցում
Քոլեջի առաջին կուրսի ուսանողների <<Հայոց պատմություն>> առարկայի, ապրիլի 27-30-ի և մայիսի 4-8-ի հանձնարարություններ

 Թեմաներ՝
<<Հայկական հարցի միջազգայնացումը>>
1- <<Արևելյան հարցի սրումը։ 1877-1878 թթ․ ռուս-թուրքական պատերազմը և հայերը>>
2- <<Հայկական հարցի միջազգայնացումը։ Սան-Ստեֆանո և Բեռլին>>

 

<<Արևելյան հարցի սրումը։ 1877-1878 թթ․ ռուս-թուրքական պատերազմը և հայերը>>

Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Արևելյան հարցի սրումը։ 1877-1878 թթ․ ռուս-թուրքական պատերազմը և հայերը>> թեման․ (Կարող եք գտնել՝ <<Հայոց պատմություն>> 11 դասարանի դասագրքի մեջ։ Նախընտրելի է նայել Ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի համար նախատեսված դասագիրքը։ Կարող եք գտնել թեմանները համացանցից, բացի Wikipedia-կայքից։

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․

Միջազգային դիվանագիտության մեջ, ի՞նչ է ենթադրում Արևելյան հարցը։

Արևելյան հարցի մի դրսևորումն էլ Օսմանյան կայսրությունում գտնվող Երուսաղեմի սուրբ վայրերին տիրելու համար տարբեր եկեղեցիների միջև ընթացող վեճն էր, որը դարձավ միջազգային քննարկման հարց

Ի՞նչպիսի դրսևերումներ ունեցավ Արևելյան հարցը։

Ֆրանսիայի կայսեր Նապոլեոն երրերդը որպես կաթոլիկ երկրի տիրակալ, ավելի լայն իրավունքներ պահանջեց կաթոլիկ եկեղեցու համար , իսկ Ռուսաստանը հանդես եկավ  ուղղափառ  եկեղեցու շահերի պաշտպանությամբ: Սուր վեճը որը, որն ռաջին հայացքից ընթանում էր սրբազան վայրերի համար, վերածվեց տերությունների միջև Թուրքիայից զանազան զիջումներ կորզելու պայքարի:

Նկարագրե՛ք 1853-ին սկսված Ղրիմի պատերազմը։ Ինչպիսի՞ արդյունքների հանգեցրեց այն։

1854թ. Թուրքիային միացան Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և սարդինական թագավորությունը: Ղրիմի պտերազմը ազատագրության մեծ հույսեր է արթնացնում արևմտահայերի  միջև, սակայն այս անգամ էլ նրանց հույսերը չարդարացան:

Նկարագրե՛ք 1856 թվականի Փարիզի հաշտության պայմանագրի կետերը։

1856 թվականի Փարիզի հաշտության պայմանագրով կատրվում է գրավված տարծքների փոխանակում:

Ղրիմի պատերազմից հետո, որոնք դարձան Ռուսաստանի արտաքին քաղաքականության հիմնախնդիրները։

Ղրիմը վերադարձնելու համար Ռուսաստանը կրկին հրաժարվում է Արևմտյան Հայաստանում գրավախ հողերից, իսկ միջազգային ասպարեզում կորցնում է իր ազդեցիկ դերը:

Ի՞նչ նշանակում՝ <<սահմանադրական միապետություն>>։

 

Նկարագրե՛ք 1877-1878 թթ․ պատերազմում ռուսական զորքերի Բալկանյան ճակատում ունեցած ռազմական ուժերի չափը և ռազմական հաջողությունները։

1870 ական թթ. կեսերին Ռուսաստանը պաշտպանության տակ առավ օսմանյան տիրպետության դեմ ապստամբած ժողովրդին: Պատերազմի գլխավոր թատերաբեմը, սակայն, Բալկանյան թերակղզին էր: Այստեղ 185- հազարանոց ռուսական զորակազմը, որին միացել էին սլավոնական ժողովրդների զինված ուժերը, խոշոր հաղթանակներ տարավ թուրքական 160 հազարանոց բանակի դեմ: Անցնելով Դանուբ գետը՝ ռուսական զորքերրը համառ պայքարից հետո Բուլղարիայում գրավեցին Շիպկայի լեռնանցքը:

Նկարագրե՛ք 1877-1878 թթ․ պատերազմում ռուսական զորքերի Կովկասյան ճակատում ունեցած ռազմական ուժերի չափը և դասավորությունը։

այստեղ կռվող 70-հազաքրանոց ռուսական բանակի առջև խնդիր էր դրվել շեշտակի հարվածներով հնարավորինս առաջանալ Արևմտյան Հայաստանի տարածքում: կովկասյան ճակաում հիմնկան հարվածող ուժը հայզգի գեներալ Միխայիլ Լոռիս-Մելիքովի հրամանատարությամբ գործող 52-հազարանոց Կովկասյան կորպուսն էր:

Նկարագրե՛ք <<Երևանյան ջոկատի>> Կովկասյան ճակատում ունեցած ռազմական հաջողությունները։

Երևանյան ջոկատը ապրիլի 30-ին գրավում է Բայազետը, ապա նաև Դիադինն ու Ալաշկերտը: Հաղթական կռիվներ մղելով թուրքական զորքերի դեմ՝ Տեր Ղուկասովի ջոկատը ճակատի աջ թևում գործող ռուսական զորամասի պարտության պատճառով հունիսին նահանջի հրաման է ստանում: Հայ գեեներալը նահանջը կատարում է մեծ վարպետությամբ ՝ միարժամանակ փրկելով թուրքերի ճիրաններում հայտված  բազմահազար հայ գաղթականների:

Նկարագրե՛ք Բայազետի պաշարումը և դրա ավարտը։

Ավելի քան 10հազար հոգուց բաղկացաց թուրքական զորքերը կատաղի հարձակվում են բերդի վրա, բայց գրավել չեն կարողանում: Գտնվելով թշնամու օղակում, անհավասար մարտեր մղելով հակարակորդի դեմ ՝ բայազետի կայազորը սպառնում է իր նյութական և ռազմական պաշարներով: Միակ փրկությունը դրսի օգնությունն էր: Վերջապես հայ կամավորներից Սամսոն Սեր- Պողոսյանը քրդիական տարազով թաքուն անցնում է թշնամու օղակով և լուր հասցնում Տեր-Ղուկասովին: Երևանյան ջոկատը օգնության է հասնում և համառ մարտերից հետո ազատագրում բայազետի կայազորին 23 օրվա պաշարումից:

Նկարագրե՛ք Կարսի համար մղվող կռիվները։

Կարսի համար մղվող երկարատև կռիվներում ռուսական զորքերը ծանր կորուստներ կրեցին: Ամրոցի գրավումը հանձնարարվեց Հովհաննես Լազարյանին:  Լազարյանի զորամասի վճռական գրոհը 1877թ նույեմբերի վեցին ավարտում է կատարյալ հաղթանակով և կարսը գրավվում է:

Ինչպիսի՞ աջակցություն էին ցույց տալիս հայերը 1877-1878 թթ․ ռուս-թուրքական պատերազմում։

Նրանք զինվորագրվում են ռուսական բանակին, պարեն մատակարարում զորքերին, իրականացնում հետազոտական աշխատանք, հանգանակություններ կատարում:

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝ Հայ կամավորական ուժերի աննախադեպ քանակի պատճառով, ինչու՞ Ռուսաստանը դադարեցրեց նրանց հավաքագրումը։ Ինչու՞ էին հայերը այդքան ոգևորված։

 

Հանձնարարությունների պատասխանները, ուղարկե՛ք (s.tamazyan@mskh.am) հասցեին, ոչ ուշ, քան ապրիլի 27-ից մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում։
25-1826-1828d5a9d5a9-d5bcd5b8d682d5bd-d5bad5a1d680d5bdd5afd5a1d5afd5a1d5b6-d687-1828-1829d5a9d5a9

<<Հայկական հարցի միջազգայնացումը։ Սան-Ստեֆանո և Բեռլին>>

Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Հայկական հարցի միջազգայնացումը։ Սան-Ստեֆանո և Բեռլին>> թեման․ (Կարող եք գտնել՝ <<Հայոց պատմություն>> 11 դասարանի դասագրքի մեջ։ Նախընտրելի է նայել Ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի համար նախատեսված դասագիրքը։ Կարող եք գտնել թեմանները համացանցից, բացի Wikipedia-կայքից։

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․

  1. Ինչու՞ էր Ռուսաստանը առաջնահերթ համարում եվրոպական տարածքները, Արևմտյան Հայաստանի տարածքներից։
  2. Սան-Ստեֆանոյի պայմանագրով ո՞ր տարածքներն էին անցնում Ռուսաստանին։
  3. Ի՞նչ էր նախատեսվում Սան-Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածով։
  4. Նկարագրե՛ք 25-րդ և 27-րդ հոդվածները։
  5. Ինչու՞ գումարվեց Բեռլինի վեհաժողովը։
  6.  Ինչու՞ էր հայ հասարա-քաղաքական միջավայրում Բեռլինի գումարվելիք վեհաժողովը ոգևորություն առաջացնում։
  7. Ներկայացրե՛ք հայ պատվիրակության կազմը՝ նախատեսված Բեռլինի վեհաժողովի համար։
  8. Ինչպե՞ս Բեռլինի վեհաժողովից առաջ Թուրքիան ստացավ Մեծ Բրիտանիայի աջակցությունը։
  9. Ի՞նչպես ընդունեցին հայկական պատվիրակությանը Բեռլինի վեհաժողովում և ինչու՞։
  10. Ի՞նչ տարբերություններ կային Սան Ստեֆանոյի 16-րդ և Բեռլինի վեհաժողովի 61-րդ հոդվածների միջև։
  11. Ներկայացրե՛ք <<Երկաթի շերեփի>> պատմությունը։ Ի՞նչ իմաստ ունի այդ պատմությունը։

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝ Ինչու՞ առհամարեցին հայկական պատվիրակությանը Բեռլինի վեհաժողովի ժամանակ։

Հանձնարարությունների պատասխանները, ուղարկե՛ք (s.tamazyan@mskh.am) հասցեին, ոչ ուշ, քան ապրիլի 27-ից մայիսի -8 ն ընկած ժամանակահատվածում։

unnamed