2021֊2022 ուս տարվա հաշվետվություն

Վերջին ուսումնական տարվա մեկնարկը տվեցինք Օգոստոաի 31 ին ճամփորդություն դեպի Հայաստանի հրաշագեղ վայրերից մեկը` Թռչկանի ջրվեժ։ Այս տարին եզրափակիչ տարի էր ինձ համար` լեցուն շատ բացահայտումներով, նոր գիտելիքների և հմտությունների ձեռքբերումներով։

Տարին լի էր նախագծերով։ Սկզբում քոլեջի փոքրիկների հետ միասին կարեցինք գլխաշորեր։ Սովորեցինք հագուտի գծագրեր, ավելի խորանալով մասնագիտության մեջ։

Ոչ ուշ մեզ միացան Միջին դպրոցի 6֊8֊րդ դասարանի աշակերտները, որոնց ես պետք է դասավանդեի։ Երեխաների հետ աշխատելը ինձ համար նոր փորձ ձեռք բերելու հնարավորություն էր։ Աշակերտները սովորեցին նկարել էսքիզներ, կարել ձեռքով և կարի մեքենայով։ Մի փոքր ընտելանալով աշխատանքին սովորողները կարեցին էկո պայուսակներ, իսկ հետո դրանց վրա նկարեցինք։ Միասին կարել ենք մազակալներ, աբադոկներ։ Սովորել ենք պատրաստել տարբեր զարդեր ուլունքներով, կարել գրչամաններ և այլն։

Այս ընթացքում մասնակցել եմ աշխատարանների, դրանից են Գիսանե բրենդը և Բատիկի տեխնիկան։ Էսքիզային գրաֆիկա և կոմպոզիցիայի ընթացքում մասնակցել եմ 《Հագուսգներ թափոններից》 նախագծին։

Պատրաստվում ենք ամանորին》նախագծի շրջանակներում պատրաստել եմ տոնածառի համար խաղալիքներ, նվերների տոպրակներ։ Կարել եմ փոքրիկների համար ամանորյա կիսաշրջազգեստներ։

Դիջիթեք 2022թ.֊ին մասնակցել եմ Adobe ilustration դասընթացին։ Իմ մասնակցությունն եմ ունեցել նաև ձմեռային մարզական ստուգատեսի ժամանակ` այցելել եմ սահադաշտ։

Կարել եմ իմ և հարազատներիս համար տարբեր հագուստներ` կիսաշրջազգեստ, սպորտային հագուստ, շրջազգեստ, բլուզներ, վերնազգեստներ և դիպլոմային աշխատանքի համար նախատեսված շրջազգեստը։

Դիպլոմային աշխատանք

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի քոլեջ

Դիպլոմային աշխատանք

Թեմա՝ Մայրամուտ

Մասնագիտություն՝ Հագուստի մոդելավորում

Ուսանող՝ Կարինե Ղուլյան Վիգենի

Ղոկավար՝ Դիանա Սարգսյան, Կարինե Ղարախանյան

Դիպլոմային նախագիծը՝ այստեղ

2022 թ.-ի Օսկար մրցանակաբաշխության հյուրերի կոստյումների վերլուծություն

Ներկայացնում եմ 2022թ-ի Օսկար մրցանակաբաշխության հյուրերի հագուստների ՝ իմ հավանած և չհավանած շարքը:

Հավանած կերպարներ

Vanessa Hudgens in Michael Kors Collection
Նորաոճ է, գեղեցիկ է նայվում մոդելի վրա, շքեղ է բայց միևնույն ժամանակ համեստ
Rosie Perez in Christian Siriano
Հանգիստ է, ոչ շատ ճոխ է, ոչ շատ համեստ: Երանգը գեղեցիկ է
Lily James in Versace
Նուրբ է և երանգը և հագուստը
Wanda Sykes in Christian Siriano
Նորաոճ է, կարծում եմ կարող է հագնել և կին և տղամարդ
Kevin Mazur Wesley Snipes
Տղամարդկանց հագուստներից ավելի շատ դուր եկավ այս մոդելը: Այս հագուստը տարբերվում է մյուս տղամարդկանց հագուստներից: Մյուսներին կարելիա է ասել հասարակ կոստյում տաբատ էին 🙂
Joe Manganiello & Sofia Vergara
Սոֆիայի զգեստն պարզապես գեղեցկություն է

Չհավանած կերպարներ

Heidi Klum
Կտորը, գույնը և ձևը նման են գիշերազգեստի
Kim Kardashian
Կարշում եմ զգեստը շատ փակ է և կոշիկներն էլ չեն համապատասխանում, այս զգեստի հետ ավելի համապատասխան կլիներ ավելի բաց կոշիկներ:
Billie Eilish
Կարծում եմ հնաոճ է, բացի այդ էլ ընդհանուր տեսքը այն չէ

Գարնանային վերնազգեստ

Գարունը մոտ է, հետևաբար ժամանակն է կարել գարնանային հագուստներ։ Այս անգամ որոշեցի կարել գարնանային բաճկոն։

Աշխատանքի ընթացքը

Վերջնական տեսքը

Ուլունքներով աքսեսուարներ

Միջին դպրոցի երեխաների ընտրության խմբում ավելացել են շատ նոր երեխաներ, դրա համար մենք որոշեցինք նորից դասը անցկացնել սովորողների շատ սիրելի ուլունքագործությամբ։ Դասի ընթացքում պատրաստեցինք թևնոցներ և մատանիներ։ Երեխաները ցույց տվեցին նաև իրենց ձեռքով պատրաստած զբաղմունքներ։

Ձմեռային հագուստներ

Ձմռան մկ գեղեցիկ օր մտքովս անցավ կտոր գնել և ինչ որ բան կարել։ Արդյունքում գնեցի 5մետր կտոր և սկսեցի կարել ինձ, եղբորս, տատիկիս և քրոջս համար հագուստներ։

Design a site like this with WordPress.com
Get started