Հարցման ամփոփում

Հարցման թեման եղել է մուլտֆիլմերը: Այն կազմել եմ ես ՝ Կարինե Ղուլյանս: Հարցումը կատարվել է online հարթակում: Այն անանուն է; Նպատան էր պարզել թե ինչ տարիքի մարդիկ են հետաքրքրված մուտֆիլմերով և սիրում են դրանք թե ոչ:

Այն հարցին թե արդյոք սիրու՞մ են մուլտֆիլմեր դիտել, մեծամասնությունը պատասխանել է այո, նրանք կազմել են 78,5%-ը, իսկ մյուս 21,5%-ը մուլտֆիլմեր դիտում են նայած ժամաանակ: Այստեղ չկար մարդ, որ պատասխանած լիներ, չի սիրում մուլտֆիլմեր դիտել։ Հարցաթերթիկում կար նաև այսպիսի հարց, որ ընկերության մուլտֆիլմերն եք ավելի շատ նախընտրում կամ սիրում: Մարդկանց զգալի մասը ընտրել է Disney ընկերությունը մուլտֆիլմերը։

Այն հարցին թե հայկական մուլտֆիլմերից որոնք են նախընտրում դիտել, հարցման մասնակիցները տվել են հետևյալ պատասխանները։

10֊Անագիտը

9 գտնված երազ

3 հայելի

5֊ պինգվինաշեն

2֊անբան հուռին

4֊պույպույ մկնիկը

4քաջ նազարը

4Կիկոսը

1 կացինը

6 հոգին պատասխանել է, որ դիտել է հայկական մուլտֆիլմեր բայց սիրելի չունեն։ Մյուսների պատասխանները այլ էին, 10 հոգի հիմնականում պատասխանել է այսպես` չեմ դիտում Հայկական մուլտֆիլմեր, դիտել եմ բոլորն էլ դիում եմ, դիտել եմ և այլն։

Հաջորդ հարցը հետևյալն էր, թե որ տեսակի մուլտֆիլմերն եք հավանում, գերակշռող պատասխանը եղել է համակարգչով նկարված մուլտֆիլմեր։

Այն հարցին թե ըստ տևողության եղանակի, որոնք են նախընտրում, պատասխանները հետևյալն էին

Հարցման արդյունքներից պարզ է դառնում , որ մարդկանց զգալի մասը նախընտրում է դիտել լիամենտրաժ մուլտֆիլմեր` մինչև 70րոպե տևողությամբ։

Ըստ տարիքային բաժանման հարցվողների մեծ մասը (70հոգի֊ 76,9%) ընտրել է մուլտֆիլմեր որոնք նախատեսված են պատանիների համար։ 57,1 %֊ի պատասխանը եղել է մուլտֆիլմեր նախատեսված երեխաների համար տարբերակին։ Իսկ այն հարցին թե որ ցուցադրման եղանակն են նախընտրում, մեծամասնությունը պատասխանել է, որ ինձ համար միևնույն է կարևորը իմ ընտրածը լինի։

Մյուս հարցը իր մեջ ներառում էր մի քանի տարբերակներ կապված ժամանակաշրջանի մուլտֆիլմերի մասին։ Պատասխանները մանրամասն դիտեք ներքևում։

որոնք են ձեր սիրելի մուլտֆիլմերը. 8֊ Դիսնեյ ընկերության բոլոր մուլտֆիլմերը. դիտում եք մուլտսերիալներ, թվարկել մի քանիսը ֊֊֊֊֊֊֊֊֊֊֊

Հարցմանը մասնակցել է 78% իգական սեռի և 22% արական սեռի ներկայացուցիչներ։ Տարիքային առումով 71,1%֊ը կազմել են 15֊18 տարեկան անձիք, 8,8%֊ը 31֊45 տարեկանները, 5,5%֊ը 25֊30 տարիքի մարդիկ, 3,3%֊ը 19֊22 տարեկան անձիք։

Հարցաթերթիկին մասնակցել են 91 հոգի։

Իմ կարծիքով հարցաթերթիկի թեման հետաքրքիր էր և օգտակար։

Գործնական աշխատանք

Թեմա ՝ Մուլտֆիլմեր

Քանի որ ես սիրում եմ դիտել մուլտֆիլմեր ես նախընտրեցի հարցաշարը կազմել «Մուլտֆիլմեր» թեմայով:

1)Ո՞ր Ստուդիայի մուլտֆիլմերն եք ավեի շատ սիրում
1. Netflix
2.Disney
3.Pixar
4. Nickelodeon
5. Այլ

2) Ի՞նչ ժանրի մուլտֆիմ եք սիրում:
—————
3) Ի՞նչ տարիքային մուլտեր եք դիտում
—————
4) Դիտե՞լ եք հայկական մուլտֆիլմեր: Ո՞ր մուլտֆիլմ է ձեր սիրելին:
—————
5) մուլտֆիլմի ո՞ր տեսակներն եք ավելի շատ հավանում:
1.Պլաստիլինային անիմացիա․ ստեղծվում է պլաստիլինե օբյեկտների ստոպ-կադր անիմացիայի միջոցով
2.Տիկնիկային մուլտիպլիկացիա․ ստեղծվում է տիկնիկների և արձանիկների ստոպ-կադր անիմացիայի միջոցով
3.Ավազային անիմացիա․ ստեղծվում է ավազից ստեղծված պատկերների կադրերի հաջորդական մատուցման
4.Նկարված մուլտիպլիկացիա․ հիմնված է իրարից քիչ տարբերվող երկչափ պատկերների կադրային նկարահանումների վրա
5.Համակարգչային գրաֆիկա․ ստեղծվում են համակարգչային գրաֆիկական, այդ թվում՝ հատուկ միջոցների օգնությամբ

6) Որն եք նախընտրում
1. ԽՍՀՄ արտադրույան մուլտֆիլմեր
2. Մեր ժամանակների մուլտֆիլմեր

7) Գրեք ձեր մանկության սիրելի մուլտֆիլմի մասին:
————
8) Դիտու՞մ եք մուլտսերիալներ, եթե դիտում եք թվարկեք մի քանիսը:
————

ՍՈՑԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՓՈԻԼԵՐԸ, ԾՐԱԳԻՐԸ, ԸՆՏՐԱՆՔԸ

2.3.ՍՈՑԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՓՈԻԼԵՐԸ,
ԾՐԱԳԻՐԸ, ԸՆՏՐԱՆՔԸ
Սոցիոլոգիական հետազոտությունը բաղկացած է հինգ
հիմնական փուլերից. 1. Նախապատրաստական փուլ, 2.
դաշտային կամ առաջնային տեղեկատվության ստացման փուլ,

  1. հավաքված տեղեկատվություը մեքենայական մշակման
    նախապատրաստելու փուլ, 4. Տեղեկատվության մշակման փուլ,
  2. Վերլուծության և արդյունքների մեկնաբանման փուլ: Հինգ
    փուլերն էլ անհրաժեշտ են քանակական և հատկապես
    որակական հետազոտություների համար: Երբեմն քանակական
    հետազոտության ժամանակ տեղեկատվություն 3-րդ փուլի՝
    մեքենայական մշակման նախապատրաստելու
    անհրաժշտություն չի լինում, երբ գործ ենք ունենում մեկ անձի,
    մեկ դեպքի հետ: Նախապատրատական փուլում ստեղծվում
    է սոցիոլոգիական հետազոտման ծրագիրը և կազմվում է
    աշխատանքային պլան: Հետազոտության ծրագիրը այս բոլոր
    փուլերի տեսական-մեթոդական հիմքն է: Ծրագրի
    բովանդակությունը կախված է հետազոտության ընդհանուր
    ուղղվածությունից, գլխավոր նպատակից: Հետազոտության մեջ
    հաջողություն ունենալու համար, պետք է մշակել
    մանրակրկիտ ու հստակ մշակված ծրագրի: Սոցիոլոգիական

հետազոտության ծրագիրը բաղկացած է երկու մասից. 1.
մեթոդաբանական, 2. ընթացակարգային: Մեթոդաբանական
բաժինը ներառում է. հիմնահարցի ձևակերպումը,
հետազոտության առարկայի և օբյեկտի որոշումը,
հետազոտության նպատակի որոշումը և խնդիրների
առաջադրումը, հիմնական հասկացությունների ճշգրտումը և
մեկնաբանությունը, հետազոտության օբյեկտի նախնական
համակարգային վերլուծությունը, աշխատանքային
վարկածների ծավալումը: Ընթացակարգային
(աշխատանքային պլան) բաժինը ներառում է. հետազոտության
սկզբունքային (ռազմավարական) պլանը, դիտարկման
միավորների ընտրման համակարգի հիմնավորումը,
ելակետային տվյալների հավաքման և վերլուծության
հիմնական ընթացակարգերի ուրվանկարը:
Ընտրանքը սոցիոլոգիայում
Հետազոտության գլխավոր համախումբը կազմում են
տասնյակ, հարյուր հազարավոր, երբեմն միլիոնավոր մարդիկ:
Նրանց համատարած հետազոտումը կապված է ահռելի
նյութական միջոցների և ժամանակի հետ: Այդ իսկ պատճառով
նպատակահարմար են ընտրովի հետազոտությունները, որոնք
թույլ են տալիս օպերատիվ կերպով և անհամեմատ ավելի քիչ
միջոցներ ծախսերով, բավարար դատողություններ անել
գլխավոր համախմբի մասին: Սակայն ամբողջի մասին դատելը,
նրա որևէ մասի հետազոտման արդյունքների հիման վրա

դառնում է վիճակագրական սխալների աղբյուր: Այդ սխալների
մեծության և հետևությունների հուսալիության որոշումը
սոցիոլոգիական տեղեկատվության վիճակագրական մշակման
բաղադրամասերից է: Ընտրանքը կազմելիս, ելնելով
հետազոտման ծրագրի նպատակից և խնդիրներից, հաշվի է
առնվում հարցվողների թիվը, սեռը, տարիքը, կրթությունը,
զբաղվածությունը և այլն:

Հարցման մեթոդ

Հարցման մեթոդը-հոգեբանական վերբալ-հաղորդակցական մեթոդ է, որը իրենից ներկայացնում է հանցազրուցավարի կողմից հարցվողից համապատասխան ձևակերպված  հարցերի պատասխանները ստանալու գործընթացը: 
Հարցումը առավել տարածված սոցիոլոգիական մեթոդներից մեկն է: Որպես կանոն հարցման մեթոդով ուսումնասիրվում է հենց “պրոբլեմի” կրողը: Հարցման առանձնահատկությունը կայանում է նրա ընդհանրականության մեջ, այսինքն հետազոտողին չի հետաքրքրում կոնկրետ հետազոտվողի կարծիքը կամ պատասխանը, այլ հետաքրքրում է հետազոտվող խմբի ընդհանրացված պատկերը:  Ինչպես նշել է հայտնի ամերիկացի սոցիոլոգ Ռայտ Միլսը “Մասնավորի մեջ տեսնել ընդհանուրը…”: 
Հարցումները տարբերակվում են  ստանդարտացվածի և ոչ ստանդարտացվածի կամ ազատի:  Ստանդարտացված  հարցումների դեպքում հարցերը ձևայնացված են և տալիս են հետազոտման խնդրի ընդհանուր պատկերը:  Ազատ հարցազրույցի դեպքում հարցերի սահմանները և ձևակերպումները ազատ են և մեծապես կապված են հարցվողի պատասխաններից: Ազատ հարցազրույցի գեպքում մենք ստանում ենք ավերի խորքային ինֆորմացիա, որը որակական տեսակետից ավելի արժեքավոր է, բայց քանակական տեսակետից շատ դժվար է ենթարկվում վերլուծության:    Հարցման հարցերի ձևակերպումը իրենից ներկայացնում է գործընթաց, որը կազմված է մի քանի փուլերից1.  Ծրագրային հարցերի ձևակերպում-  Այս հարցերը հստակ համակարգված են և պատասխանում են հետազոտության խնդիրների լուծմանը, այդ պատճառով հասանելի և հասկանալիեն միայն հետազոտողներին և մասնագետներին: 2. Հարցաթերթային հարցեր, որոնք իրենցից ներկայացնում են ծրագրային հարցերը` հարցվողի կամ ոչ մասնագետի համար հասկանալի ձևակերպումներով:  

Հարցման տեսակները1. Անկետավորում2. Հարցազրույց, որը կարող է լինել ինչպես ստանդարտացված այնպես էլ ազատ:  Ներկայումս լայն տարածում է ստացել Աստիճանային հարցման մեթոդը, որի դեպքում ամեն հարց բխում է նախորդից:  Այսպիսով կարելի է բացահայտել ուսումնասիրվող երևույթի պատճառահետևանքային կապերը: 
 Հարցումները լինում են անմիջական և հեռակա:
Անմիջական հարցման դեպքում հարցման ժամանակ հետազոտողը և հարցվող կապը վերբալ, անմիջական կերպով է: Իսկ հետակա հարցման ժամանակ հարցումը իրականացվում է միջնորդավորված կամ ընդհանրապես առանց հարցնողի:  Հեռակա  և անմիջական հարցումների միջանկյալ տարբերակ է հեռախոսային հարցումը: Հարցերի Ձևակերպման կանոնները  
1. Ամեն հարց պետք է լինի տրամաբանական և առանձնացված այլ հարցերից:2. Անհրաժեշտ է խուսափել անհասկանալի տերմիններից, բառերից և քիչ օգտագործվող բառերից:  Միևնույն ժամանակ հարցերը չպետք է լինեն “գռեհիկ_կենցաղային”3. Հարցերը պետք է լինեն կարճ4. Հարցերը պետք է լինեն կոնկրետ, ոչ թե վերացական: 5.  Հարցերի հնարավոր պատասխանների ցուցակը պետք է լինի ամբողջական6. Հարցերը չպետք է հուշում պարունակեն, կամ ստիպեն “ընտրություն”  կատարել “ճիշտ” պատասխանների մեջ:7.Հարցերի ձևակերպումները չպետք է նաև ներշնչեն պատասխան: Խորհուրդ եմ տալիս կարդալ Պ. Բուրդյեի  “հասարակական կարծիք գոյություն չունի”  աշխատությունը, որտեղ մանրամասնորեն վերլուծվում են հարցերի ձևակերպման և ընկալման բազմաթիվ հիմնախնդիրներ: Հարցի կանխամտածված “հուշող” ձևակերպումը կարող է հանգեցնել հետազոտողի համար “ձեռնատու”  պատասխանների: Հուշող կորցերի զգալի մաստ առաջանում են անկանխամտածված`  մասնագետների ոչ պրոֆեսիրնալիզմի արդյունքում:   Հարցերը լինում են ԲԱՑ և  ՓԱԿ:  Փակ հարցերը երբեմն անվանում են ձևայնացված հարցեր, քանի որ հնարավություն են տալիս ընտրել հնարավոր տարբերակների ցուցակից:Դիխոտոմիկ հարցերը բակ հարվերի տարբերակ են, երբ հնարավոր են պատասխանների երկու իրարամերժ տարբերակ, օրինակ Այո-Ոչ, Արական-Իգական, և այլն: Բաց հարցերի դեպքում պատասխանների հնարավոր տարբերակները չեն ներկայացվում, այլ հարցվողը  ինքն է ազատ կերպով ձևակերպում պատասխանը:  Բաց հարցերը ավելի ինֆորմատիվ են, բայց  դժվար են ենթարվում կոդավորման և քանակական վերլուծության: Փակ հարցերը, որպես կանոն “փակվում”  են բաց հարցերի առավել հաճախ հանդիպող տարբերակների նշման միջոցով: Տարբերակվում են նաև սուբյեկտիվ և պրոյեկտիվ հարցեր:  Սուբյեկտիվ հարցերի միջոցով բացահատվում է կոնկրետ անհատի դիրքորոշումները, կարծիքները, մոտիվները:  Պրոեկտիվ  հարցերի միջոցով բացահայտվում է հարցվողի դիրքորոծումները միջնորդավորված  այլ երրորդ անձի միջոցով: 

Քաղ. և սոց. հիմունքներ

Ես այսպիսին եմ
Ես ուրախ եմ երբ ամեն ինչ լավ է լինում
Ես տխրում եմ երբ ինձ մոտ ինչ որ մի բան չի ստացվում,
Ես անհանգիստ եմ երբ զանգերիս չեն պատասխանում,
Ես զարմանում եմ երբ անհնարինը հնարավոր է դառնում,
Ես հիանում եմ երբ լինում եմ բնության գրկում,
Ես լացում եմ երբ շատ նյարդայն եմ լինում

Դու այսպիսին ես
Դու սիրում ես ննվագել բայց չես կարողանում
Դու շուտ չես նեղանում
Դու նյարդայնանում ես երբ մի բան սխալ ես անում

Դիտում. ինքնադիտում, ներհայեցողություն

Հոգեբանական դիտում. նկարագրական հոգեբանական մեթոդ, որի առանձնահատկությունն ուսումնասիրվող օբյեկտի կազմակերպված կամ պլանավորված ընկալումն է, նրա վարքային դրսևորումների գրանցումը։ Դիտումը հոգեբանական երևույթների նպատակուղղված, կազմակերպված ընկալումն է որոշակի պայմաններում դրանք ուսումնասիրելու նպատակով։

Դիտման մեթոդը հետազոտության հնագույն մեթոդն է։ Դրա օգնությամբ կարելի է մարդու մասին լայն տեղեկություններ ստանալ։ Այն անփոխարինելի է այնտեղ, որտեղ մշակված չեն ստանդարտացված ընթացակարգեր։ Դիտման մեթոդը չափազանց մեծ նշանակություն ունի երեխաների հոգեբանական առանձնահատկություններն ուսումնասիրելու համար, քանի որ նրանք մեծ խնդիրներ են առանջնացնում փորձարարական հետազոտության ընթացքում։

Դիտման՝ որպես ընդհանուր հոգեբանական մեթոդի նշանակությունը նրանում է, որ, ի տարբերություն այս կատեգորիայի այլ մեթոդների (զրույց, հարցազրույց, հարցաթերթ, թեստ), այս մեթոդը հնարավոր է ոչ միայն յուրաքանչյուր հետազոտության մեջ, նույնիսկ անխուսափելի է։ Եթե նույնիսկ օբյեկտի ուսումնասիրման համար օգտագործվում է այլ փորձարարական մեթոդ, դիտումը պարտադիր ուղեկցում է վերջինիս։ Ցանկացած ուսումնասիրման ժամանակ հետազոտողը դիտում է, հետևում է փորձարկվողի ռեակցիաներին և վարքի դրսևորումներին, ինչպես նաև հետևում է փորձի անցկացման պայմաններին։ Թերևս միայն փաստաթղթերի ուսումնասիրությունն է անցկացվում առանց հետազոտվող օբյեկտի անմիջական դիտման։ Սակայն, այստեղ էլ հետազոտողը անուղղակիորեն օգտագործում է դիտման արդյունքներ։ Այս առումով, կարելի է ասել, որ դիտումն ընկած է ցանկացած հետազոտության հիմքում։

Բայց դիտումը նաև հատուկ մեթոդ է. այն հայտնաբերում է օբյեկտի մի շարք հատկություններ, նրանց միջև առկա կապերը։ Դիտումը տալիս է օբյեկտի մասին ամբողջական և իրական պատկերացում։

Գիտական, հոգեբանական դիտումը պահանջում է նպատակի առկայություն, դիտման գործընթացի կազմակերպվածություն, ստացված արդյունքների գրանցում, ինչպես նաև գրանցվող նյութի ամբողջականությունը և ադեկվատությունը։

Նպատակի գիտակցումը դիտման առարկան է։ Դիտողը գիտի, թե ինչ պետք է նկատի այս կամ այն իրավիճակում։ Հենց դրա վրա էլ նա կենտրոնացնում է իր ուշադրությունը։ Դիտման նպատակաուղղվածությունն ապահովում է նրա ընտրողական բնույթը՝ առանձնացնելով դիտողի համար էականը, կարևորը։

Պլանաչափությունը ենթադրում է և դիտման համակարգային բնույթը, այսինքն՝ առարկայի այդպիսի ընկալումը տալիս է նրա մասին ամբողջական պատկերացում։ Նպատակուղղվածությունը և նրանից բխող պլանաչափությունն ապահովում է դիտման կազմակերպվածությունը. Դիտողի որոշակի գործողությունների կարգավորվածությունը։ Դիտման գործընթացում շատ կարևոր է գործողությունների հաջորդականությունը։

Որպես գիտական մեթոդ՝ դիտումը պահանջում է նաև արդյունքների գրանցում։ Առանց արդյունքների գրանցման հնարավոր չէ հետագայում հաջողության հասնել։ Գրանցվում են ոչ միայն ուսումնասիրվող օբյեկտի հոգեբանական գործունեությունը, այլև դիտման օբյեկտիվ և սուբյեկտիվ պայմանները, հետևանքային հանգամանքները։

Դիտման արդյուքների գրանցման համար օգտագործվում են հատուկ բլանկներ, որոնցում նշվում են ուսումնասիրման խնդիրները, նաև սուբյեկտի՝ ուսումնասիրման ենթակա պարամետրերը։ Սովորաբար դրանք նշվում են սեղմ. հոգեբանի խնդիրն է բլանկի մեջ ներառել պայմանական նշաններ այս կամ այն բնութագրի վերաբերյալ։

Կարելի է օրինակ բերել «Զրույցի գրանցման բլանկը», որը կազմվել է 1974 թվականին Գուսնիկովի և Գյուրիչովի կողմից։ Վերջինս օգտագործվում է դիտման և զրույցի համար։ Առավել հետաքրքրական է բլանկի առաջին մասը, որը վերաբերում է դիտման գործընթացին։ Վերջինիս համաձայն՝ դիտման գործընթացում անհրաժեշտ է գրանցել.

  • Դիտվողի քայվածքը, միմիկան, պանտոմիմիկան, մարմնաշարժումները, մաշկը, հագուստի առանձնահատկությունները,
  • Խոսքի բնութագրերը. ձայնը, տեմպը, արտասանությունը, բառապաշարը, այսինքն՝ լինգվիստիկական և պարալինգվիստիկական առանձնահատկությունները,
  • Ընդհանուր շարժողականությունը. արագություն, հստակություն, ծանրաբեռնվածություն,
  • Սոցիալական վարք. շփման հաստատում, դիտման ընթացքում վարքի փոփոխություն, հասարակական ունակություններ, սոցիալական վարքի որակական ցուցանիշներ՝ դոմինանտություն, ագրեսիա, աֆիլյացիա,
  • Տրամադրություն. փոփոխականություն, էյֆորիա, լրջություն և այլն,
  • Խնդիրներ լուծելիս դրսևորվող վարք. աշխատանքնային ունակություններ, ուշադրություն,
  • Նյարդային լարվածության ցուցանիշներ. ձեռքի շարժումներ, դող, դիմագծերի ծամածռություն։

Հոգեբանական դիտման համար մեծ նշանակություն ունի ադեկվատությունը։ Ընդհանուր առմամբ, ուշադրություն է դարձրվում ստացված արդյունքների և ուսումնասիրման առարկայի միջև համապատասխանությանը։ Ինչպես ցանկացած հոգեբանական մեթոդի, այնպես էլ դիտման գործընթացում օբյեկտի դերում հանդես են գալիս հոգեկանի կրողները՝ առանձին մարդիկ, կենդանիներ և դրան խմբերը, իսկ դիտման առարկայի դերում՝ այդ օբյեկտների հոգեկանի գործունեությունը։

Դիտումը պահանջում է նաև որոշակի պայմաններ. այսինքն՝ իրավիճակ, որում կատարվում է դիտվող դեպքը և զարգանում դիտվողի հոգեկան գործունեությունը։

Դիտման պայմանները կարող են դասակարգվել հետևյալ տեսակների մեջ.

  • Իրական կամ արհեսատական
  • Դիտող կողից կառավարվող կամ չկառավարվող
  • Ինքնաբերական կամ կազմակերպված
  • Ստանդարտ կամ յուրահատուկ
  • Սովորական կամ էքստրեմալ
  • Խաղային, ուսուցողական, աշխատանքային և այլն։

Ընդ որում, շփման տեսանկյունից տարբերում են հետևյալ իրավիճակները.

  • Անմիջական և ոչ անմիջական
  • Վերբալ և ոչ վերբալ
  • Կարճաժամկետ և երկարաժամկետ։

Դիտման մեթոդի թերի կողմերին կարելի է վերագրել հետազոտողի պասիվ դերը, ով սպասում է իրեն հետաքրքրող դեպքին, թեև վերջինիս դրսևորման աստիճանը ոչ միշտ է բարձր, արդյունքների ընդհանրացման դժվարությունը, դիտվող երեևույթների ծագման հստակ պատճառների որոշման դժվարությունը և այլն։

Դիտման արդյունքների հուսալիությունը բարձրացնելու համար Ռայոնդ Քեթթելի կողմից առաջադրվել են հետևյալ սահմանափակումները.

  • Փորձարկվողի վարքը պետք է գնահատվի տարբեր իրավիճակներում և տարբեր դերերում՝ աշխատանքնային, ժամանցային և այլն, դրա համար էլ դիտումը պետք է իրականացնել 2-3 ամսվա ընթացքում ամեն օր՝ որոշակի ժամանակահատվածով։
  • Նախապես պետքէ հստակեցվեն վարքային և անձնային բնութագրերը, որոնք անհրաժեշտ է գնահատել։
  • Փորձարկողը պետք է ունենա նախնական պատրաստվածություն։
  • Դիտումը պետք է լինի անկողմնակալ։
  • Մեկ փորձարկվողին պետք է գնահատեն 10-ից ոչ պակաս դիտարկող, իսկ վերջնական գնահատականը պետք է ներկայացվի դիտարկումների միջինի տեսքով, ընդ որում պետք է հաշվի առնել յուրաքանչյուր դիտարկողի դատողությունների անկախությունը մյուսներից։

Դիտման մեթոդը բավական բարդ, աշխատատար դիագնոստիկ գործիք է, որը դիտարկողից պահանջում է բարձր մասնագիտական փորձ և հատուկ պատրաստվածություն։

Ինքնադիտում. սեփական ներհոգեկան վիճակները, գիտակցության ոլորտի բովանդակություններն ու գործողությունները դիտելու և ներքին ուշադրության միջոցով արտացոլելու երևույթը։

Առանձնացվում է երկու կողմ՝ ինտրոսպեկցիա (ներհայեցողություն) և օբյեկտիվ ինքնադիտում։ Ներհայեցողությունը միջնորդված օբյեկտիվ իմացություն է և ոչ սեփական սուբյեկտիվ վիճակների անմիջական կամ հետհայաց ռեֆլեքսիա, իսկ Ինքնադիտումը օբյեկտիվ աշխարհի և միաժամանակ ներհոգեկան վիճակների իմացության բարդ պրոցես։ 

Ինքնադիտում կարող է կատարել գիտակցական հոգեվիճակում գտնվող անձը։ Ինքնադիտման տվյալները չի կարելի ճշգրիտ և վերջնական համարել։ Ինքնադիտումը թույլ է տալիս վարկածներ, որոնք ստուգվում և լրացվում են այլ մեթոդներով (հատկապես էքսպերիմենտներով), վերլուծվում և մեկնաբանվում։ Օբյեկտիվ դիտման համար մատչելի վարքի ձևերը ներհոգեկան պրոցեսների ցուցանիշներ կամ դրսևորումներ են, որոնց մեկնաբանումը խորացնում է ներհոգեկան երևույթների իմացությունը՝ ոչ մի չափով չվերացնելով ներհայեցողությունից օգտվելու անհրաժեշտությունը։ Ինքնադիտման օբյեկտիվ բովանդակության առկայության շնորհիվ այդ մեխանիզմի միջոցով ստացված տվյալները (օրինակ՝ ձայնը, գույնը, ջերմության զգայությունները, զգայական ընկալումներն ընդհանրապես) օգտագործվում են նաև ֆիզիկա-քիմիական գիտություններում որպես մարմինների ներքին հատկություններն ուսումնասիրելու անհրաժեշտ տվյալներ։ Առանց ինքնադիտան հոգեկան պրոցեսների ուսումնասիրությունն անհնար է։

Ներհայեցողություն (ինտրոսպեկցիա). մարդու կողմից իր հոգեկան վիճակներին և մտքերի ընթացքին անմիջականորեն ուշադրությամբ հետևելու և արտացոլելու գործընթաց։ Ներհայեցողությունը ոչ միայն ուսումնասիրության ենթակա հոգեկան գործընթաց է, այլև հոգեբանական ուսումնասիրության մեթոդներից մեկը, քանի որ թույլ է տալիս ստանալ շատ կարևոր հոգեբանական փաստեր, որոնք այլ մեթոդների կիրառման դեպքում մնում են անմատչելի։

Ներհայեցողություն կատարելու ընդունակությունը օնտոգենեզում զարգանում է աստիճանաբար, կապված է ինքնագիտակցության զարգացման հետ և մեծ չափով պայմանավորում է անձի բարոյահոգեկան հասունացման հաջող ընթացքը։

Աղբյուր Wikipedia

Սոցիալականացում

Սոցիալականացումը և անձը

Սոցիալիզացիայի (անձնավորվելու) ողջ ընթացքն ի վերջո հանգում է նրան, որ անհատը անձ է դառնում՝ ձեռք բերելով հասարակական պատմական փորձը, այնուհետև իր վրա է վերցնում այդ փորձը մատաղ սերնդին փոխանցելու պարտականությունը։

Դրա համար էլ մարդու սոցիալականացումը (սոցիալիզացիան) հասարակական-պատմական փորձի յուրացման և օգտագործման տեսանկյունից բաժանվում է երկու  շրջանի։


Առաջին շրջանը վաղ սոցիալիզացիան է, որն ընդգրկում է մինչն երիտասարդության տարիքի վերջը, իսկ մյուս շրջանը՝ դրանից հետո ընկած շրջանները։  


Երկրորդ շրջանում մարդն իր սովորածը, ձեռք բերածը ավել կամ պակաս հարստացված ձևով հաղորդում է կրտսեր սերնդին։ Բայց այդ փորձի ընդունումն ու հաղորդումը այդքան էլ հեշտ ու խաղաղ չի ընթանում, նորից առաջանում են սերունդների միջև հարաբերությունների բազմաթիվ պրոբլեմներ։


1.    Սկզբնական սոցիալիզացիայի կամ ադապտացիայի փուլ։
Դա ընդգրկում է ծնված օրվանից մինչ դեռահասության տարիքը, որի ընթացքում երեխան սոցիալական (մեծերի) փորձը յուրացնում է ոչ քննադատաբար, հարմարվում է սոցիալական միջավայրին և դրա պահանջներին, ընդօրինակում է մեծերի վարքն ու գործողությունները։


2.    Անձնավորման փուլ։ Այս ժամանակաշրջանում երեխայի մեջ դրսևորվում է իրեն ուրիշներից անջատելու ցանկություն, նա քննադատական վերաբերմունք է արտահայտում վարքի հասարակական նորմերի նկատմամբ։ Այս փուլը ինքնորոշման փուլ է (աշխարհը և ես)   որովհետև դեռահասի աշխարհայացքն ու բնավորությունը դեռևս անկայուն են։ Իսկ պատանեկության տարիքը (18-25 տարեկան) բնութագրվում է որպես համեմատաբար կայուն սոցիալիականացման տարիք, որի ընթացքում մշակվում են անձի կայուն հատկությունները։


3.    Ինտեգրացիայի փուլ, որի ընթացքում անձի մեջ ցանկություն է առաջանում հասարակության մեջ իր տեղը գտնելու, հասարակության մեջ ներառվելու համար :

4. Աշխատանքային փուլ ընդգրկում է ծերությունը, որը էական ներդրում է բերում սոցիալական փորձի վերարտադրման գործում՝ այն նոր սերնդին փոխանցելու գործընթացում։


 Անձը իր կյանքի գործունեության ընթացքում կատարում է բազմաթիվ սոցիալական դերեր, հանդես գալիս դերերում։ Այդ պատճառով էլ սոցիալական դերը և դրանով պայմանավորված դերային վարքագիծը անձի սոցիալական վարքից վերցրած կողմն է։

Սոցիալական դերը տվյալ անձից սպասվող հավանության արժանացած վարքի այն նորմատիվ ձևն է, որի օգնությամբ անձը գրավում է որոշակի դիրք հասարակական և միջանհատական հարաբերություններում։

Մարդու սոցիալական դերերը բազմազան են։ Սոցիալական իրադրության փոփոխության հետ փոխվում է նաև մարդու սոցիալական դերը։ 
Սոցիալական դերը կարող է լիարժեք լինել այն ժամանակ, երբ հայտնի է, թե ում հետ, ում համար է այն կատարվում։ Անհնար է կատարել ամուսնու դեր, երբ ամուսնացած չես, որդու դեր, երբ ծնողներ չունես, զարմիկի դեր, երբ հորեղբայր կամ հորաքույր չունես։ Կամ թե մարդը չի կարող պետի դեր կատարել, երբ ենթականեր չունի, մանկավարժի դեր՝ առանց աշակերտների, զորավարի դեր՝ առանց զորքի և այլն։ Դա հնարավոր չէ, քանի որ սոցիալական դերը արտացոլում է անձի սոցիալական վարքն ու տարբեր սոցիալական ֆունկցիաները։

Հետևաբար, սոցիալական դերը հասարակության կողմից մշակված մարդու սոցիալական գործողություններն են որոշակի սոցիալական իրադրություններում։


Սոցիալական դերը ենթադրում է դրան համապատասխան սոցիալական վարքագիծ։  Ստանձնելով որոշակի սոցիալական դեր՝ անձը իր վրա է վերցնում սոցիալական որոշակի դերային վարքագծի պարտականություններ և իրավունքներ։ Կախված այն բանից, թե անձը ինչ սոցիալական, հասարակական հարաբերությունների մեջ է մտնում, ինչ սոցիալական դեր ունի (ծնող է, մանկավարժ է, հիմնարկի պետ է, քաղաքական կամ տնտեսական գործիչ է և այլն), նա կարող է լիարժեք կատարել իր դերային պարտականությունները, կարող է թերանալ, կարող է չարաշահել իր դիրքը, կարող է գերագույնս օգտագործել իր իրավունքները և “մոռանալ”, չկատարել դերային պարտականությունները :


Ազնիվ և արդար մարդը գիտակցորեն, լիարժեք է կատարում իր դերային գործողությունները, որովհետե դրանց կատարումից որոշակի սոցիալական սպասումներ (հույսեր, սպասելիքներ) ունեն հասարակությունը։ Նա պետք է արդարացնի նրանց հույսերը, չխաբի նրանց։ Այդ մարդուց սոցիալական սպասումներ ունեն ոչ միայն շրջապատողները։ Նա ինքն էլ սոցիալական սպասումներ ունի իր դերից :
Աղբյուրը

Վերլուծություն

Մարդը իր կյանքի ընթացքում կատարում է շատ սոցիալական դերեր: Սոցիալական դերը մարդու վարքի նորմատիվ դերն է: Ամեն սոցիալական դեր ունի իրեն համապատասխան վարքագիծ:
Սոցիալական դերերը մշակված են մարդկության կողմից: Մարդիկ պետք է լիարժեք կատարի իր սոցիալական դերը և գոհացնի մյուսներին:

Պահանջմունքներ

Պահանջմունք, նորմալ կենսագործունեության և հոգեկան ակտիվության համար անհրաժեշտ որևէ երևույթի, արժեքի կարիքը։ Յուրաքանչյուր կենդանի օրգանիզմի, այդ թվում նաև մարդու հոգեկան ակտիվության հիմքում ընկած է պահանջմունքները։ Պահանջմունքներն այն ամենի ամբողջությունն են, ինչի կարիքն ունի կենդանի օրգանիզմը իր կենսագործունեությունը պահպանելու, գոյատևելու, հարմարվելու և զարգանալու համար։ Պահանջմունքն, առաջ գալով, մարդուն մղում է ակտիվության կամ նույնիսկ նպատակասլաց գործունեության, որի նպատակը այդ պահանջմունքը բավարարելու համար անհրաժեշտ հատկություններ ունեցող օբյեկտներ ձեռք բերելն է։ Պահանջմունքի բավարարումն անհրաժեշտ է օրգանիզմի և անձի պահպանման ու զարգացման համար։ Մարդիկ զարգացման գործընթացում հաճախ ձեռք են բերում նաև վնասակար պահանջմունքներ (օրինակ, ծխելու կամ սպիրտային խմիչքներ օգտագործելու պահանջմունք)։Պահանջմունքները ընկած են մարդու հոգեկան ակտիվության հիմքում։ Մարդը ակտիվ է այնքանով, որքանով նա ունի պահանջմունքներ, որոնք անհրաժեշտ էբավարարել։ Սեփական պահանջմունքների գիտակցումը կապված է անձի ընդհանուր զարգացման, նրա գիտակցության, ինքնգիտակցության, խոսքի, մտածողության ձևավորման հետ։ Պահանջմունքների գիտակցումը կատարվում է աստիճանաբար, անձի զարգացման հետ զուգընթաց։Պահանջմունքի մի մասը ֆիլոգենետիկական, իսկ մյուսները՝ օնտոգենետիկական ծագում ունեն։ Պահանջմունքի կոնկրետ իրադրական դրսևորումը դրդապատճառն է։«Ոչ ոք չի կարող որևէ գործ կատարել` չանելով դա նաև հանուն իր պահանջմունքներից մեկի բավարարման» (Կ. Մարքս)։ Պահանջմունքը, ծագելով մարդու մեջ, ծնում է նաև իր բավարարումն ապահովող միտում։ Մարդու պահանջմունքների յուրահատկություններից կենդանիների պահանջմունքներից ունեցած էական տարբերություններից մեկն այն է, որ դրանք կարող են բավարարվել ոչ թե կանխորոշված միակ հնարավո րառարկայի կամ խիստ որոշակի գործունեության օգնությամբ, այլ ճկուն են, փոփոխունակ։ Հասարակական կյանքը մարդուն թույլ է տալիս ստեղծել մշակութային բազմազան արժեքներ, այդ թվում նաև պահանջմունքների բավարարման ամենատարբեր միջոցներ ու եղանակներ։

Պահանջմունքի տեսակներ

Հոգեբանության մեջ գոյություն ունեն պահանջմունքների դասակարգման տարբեր չափանիշներ։

  • Ըստ ծագման առանձնացնում են բնական և մշակութային պահանջմունքներ։
    • Բնական անվանում են այն պահանջմունքները, որոնք նրան տրված են ի ծնե։ Դրանք հատուկ են, բնական մարդ տեսակի բոլոր անհատներին։ Բնածին պահանջմունքների բավարարումն անհրաժեշտ է օրգանիզմի նորմալ կենսսագործունեության պահպանման համար։
    • Մշակութային կոչվում են առաջացումն ու բավարարումը պայմանավորված է մարդկային մշակույթի, քաղաքակրթության զարգացմամբ։ Այս պահանջմունքները բնածին չեն և ծագում ու ձևավորվում են անձի օնտոգենետիկ զարգացման և սոցիալականացման ընթացքում։ Մշակութային պահանջմունքներն ունեն սոցիալ-պատմական բնույթ։ Տարբեր սոցիալական պայմաններում ապրող մարդիկ ձեռք են բերում տարբեր մշակութային պահանջմունքներ։
  • Ըստ պահանջմունքների բավարարող առարկաների տարբերում են մարդկային պահանջմունքների երկու տեսակ՝ նյութական և հոգևոր։
    • Նյութական պահանջմունքները բավարարվում են նյութական առարկաների օգնությամբ, որոնք կարող են պատրաստ վիճակում տրված լինել բնության մեջ կամ ստեղծվել մարդկային գործունեության շնորհիվ։
    • Հոգևոր պահանջմունքները բավարարվում են հոգևոր մշակույթի արժեքների օգնությամբ։ Հոգևոր պահանջմունքի կարևոր տեսակ է մարդկանց հետ շփվելու, խոսքայի և ոչ խոսքային հաղորդակցության մեջ մտնելու պահանջմունքը։

Գոյություն ունի բացառապես մարդկային պահանջմունքների ևս մեկ մեծ խումբ՝ սոցիալ-հոգեբանական պահանջմունքներ։ Սոցիալական պահանջմունքներն են անձի այն կարծիքները, որոնք վկայում են, որ նա ունի ուրիշ մարդկանց հետ շփվելու, նրանց դրական վերաբերմունքին ու սիրուն, հարգանքին արժանանալու կարիք։

Բացառապես մարդկային պահանջմունքների շարքին են դասվում նաև հոգեբանական պահանջմունքները։ Դա այն պահանջմունքն է, որ մարդն ունի աշխարհի ու նրա հետ իր հարաբերությունների հստակ ու իմաստալից պատկերն ունենալու պահանջմունք։

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՄԲԵՐ

Սոցիալական խումբը երկու կամ ավել մարդկանցից կազմված հանրույթ է, որի անդամ-ները միավորվել են որոշակի ընդհանուր (խմբային) նպատակների հասնելու, շփվելու կամ համատեղ գործունեություն կատարելու համար:

Ոչ մի սոցիալական խումբ այլ խմբերից բացարձակապես մեկուսացված չի լինում: Մարդկանց յուրաքանչյուր հանրույթ խումբ է դառնում, եթե նրա անդամներն ունեն որոշ ընդհանուր գծեր և միավորվել են ընդհանուր պահանջմունքեր բավարարելու նպատակով: Հետե¬վաբար, միմյանցից մեկուսացված մարդկանց որևէ բազմություն դեռևս սոցիալական խումբ չի կազմում: Խումբ առաջանում է միայն այն դեպքում, հենց որ երկու կամ ավելի մարդիկ սկսում են շփվել, փոխներգործել, համատեղ գործունեություն կատարել: Խումբը առկա է այն դեպում, երբ նրա անդամները ցանկանում են պահպանել իրենց կապերը, չեն ձգտում ցրվել ու մեկուսանալ: Խումբն այն միկրոմիջավայրն է (միկրո–հուն. փոքր), որի օգնությամբ անհատը մի  կողմից`  ընկալում է հասարակական ներգործությունները, սոցիալականացնող ուժերի ազդեցությունը: Սոցիալական խմբերը միայն առաջին հայացքից են պարզ ու հասկանալի թվում: Եթե չկա խմբի երկու կամ ավելի անդամների գործունեություն, ապա չկա նաև խումբ: Այսպիսով, սոցիալական խումբը երկու կամ ավելի անհատներից կազմված հանրույթ է, որի անդաներից յուրաքանչյուրն ազդում է մյուսների վրա և, իր հերթին կրում է նրանց ազդեցությունը:

Աղբյուրը

Պահանջմունքներ

Վարքի դրդապատճառներն անմիջականորեն կապված են պահանջմունքների հետ: Պահանջմունքը կարիքի ապրումն է՝ իր հուզական և որոշակի վարքի դրսևորմանը դրդող տարրերով հանդերձ: Պահանջմունքները լինում են ֆիզիոլոգիական, հոգեբանական, սոցիալագան և այլն: Պահանջմունքներն ամորֆ, չձևավորված կարիքներն են, որոնք հստակեցվում են և դառնում դրդապատճառներ: Պահանջմունքներն ունիվերսալ են, սակայն, դրանց բավարարման ձևերը կարող են ունենալ մշակութային առանձնահատկություններ, որոնք կարող են կապվել անհատականի ու խմբայինի խրախուսման ու ճնշման հետ:

Դրդապատճառները՝ մոտիվները, այն շարժիչ գործոններն են, որ ուղղորդում են մարդկանց գործողությունները: Մոտիվացիան մի շարք մոտիվների ու դեմոտիվատորների և, բացի դրանցից, արտաքին ու ներքին այլ գործոնների ու ստիմուլների համադրությունն է: Դրդապատճառները լինում են ներքին (ինտրինսիվ) և արտաքին (էքստրինսիվ), գիտակցական և անգիտակցական: Իրական վարքը բազմապատճառական է (պոլիդետերմինացված). դրա ուղղորդմանը մասնակից են բազմաթիվ դրդապատճառներ, արտաքին գործոններ, բնավորության կայուն գծեր և այլն:

Վարքը հասկանալու համար անհրաժեշտ է նաև հասկանալ մարդու դիրքորոշումը: Հոգեբանության մեջ դիրքորոշում է անվանվում մարդու որոշակի կանխատրամադրվածությունը՝ որոշակի ձևով գործելու չգիտակցված կամ կիսագիտակցված պատրաստակամությունը: Հոգեբանության մեջ շատ են օրինակները, երբ դիրքորոշումն ազդում է գործունեության արդյունավետության վրա: Դրական դիրքորոշումը, սակայն, կարող է հակառակ ազդեցություն ունենալ: Դիրքորոշումներն ու դրդապատճառները կարող են կայուն լինել և միասին կազմել անձի ուղղվածություն:

Աղբյուրը

Design a site like this with WordPress.com
Get started