Կիսամյակային հաշվետվություն 2

2020 թվականը սկսվեց : Ճիշտ է տարին որոշ երկրներում լավ չէր սկսվել, բայց Հայաստանում այն սկսվեց սովորականի նման: Արձակուրդներից հետո այցելեցինք մեր սիրելի քոլեջ, Ամանորի կապակցությամբ շնորհավորեցինք միմիանց և սսեցինք դասերը :
Անցավ երկու ամիս Հայաստան ներթաձանցեց մեզ շատ հայտնի վիրուսը, որը պատճառով ուսումնական վայրերը փակվեցին և սովորողները ստիպված էին դասերն անել տեսազանգերով : Ճիշտ է շատերս ուրախացել էինք որ ամեն առավոտ շուտ չենք արդնանալու քնից և կարող ենք քնել այնքան որքան ուզում ենք, բայց անցավ ժամանակ մենք սկսեցինք կարոտել՝ քոլեջը, սիրելի ուսուցիչներին, մտերիմ ընկերներին և այլն :

Մարտ ամսից մենք սկսեցինք դասերը սովորել տանից : Դա այնքան էլ վատ չէր, մենք առաջադրանքները տնային պայմաններում սկսեցինք կատարել տեսազանգով՝ այդպես ավելի հեշտ էր յուրացվում դասը: Իմ կատարած առաջադրանքները կարող եք տեսել այտեղ՝ Առցանց ուսուցում

Հիմա խոսեմ մի փոքր նախագծերի մասին : Դրանք շատ հետաքրքրաշարժ էին : Դասավանդողները փորձել էի կազմել հնարավորինս հետաքրքիր նախագծեր, որոնք կատարելուց մենք հաճույք կստանայինք :

Առաջինը «Պատուհանից դուրս» նախագիծն է : նախագծի ընթացքում մենք պետք է բնութագրեինք մեր բակի գարունը, կամ Գարնն գեղեցիկ տեսարանները:
ԵՎ քանի որ շուտով Սուրբ Զատիկ էր մենք չէինք կարող անտեսել այդ գեղեցիկ ծիսատոնը: Դրա համար մեզ տվեցին երկու առաջադրանք նվիրված Զատիկի տոնին: Դրանք են
՝ Զատկական տեխնոլոգիական ավանդական մոդեռն լուծումներ, և Ստեղծագործում ենք տանը նախագծերը :
Մեծ սիրով կատարում էի նաև ընտանեկան նախագծերը, որոնց ընթացքում մենք պետք է պատրաստեին շատ բաներ ընտնիքի անդամների հետ:
սկզբից պատրաստեցի Խմորեղեն մայրիկի հետ, նախագիծը կարող եք տեսնել այստեղ՝
Ձոն տեղնոլոգիական ընտանեկան ստուգատես:
Եղբորս, քրոջս և մայրիկիս հետ խաղացել ենք զվարճալի է մի խաղ, և դրա հետ մեկ տեղ կատարել «Ընտանեկան խաղ» նախագիծը :
Մասնակցել եմ բնագիտական նախագծին և քույրիկիս հետ պատրաստել բանջարով ուտեստ:

Նախագծերը շատ են պարզապես անհնարին է յուրաքանչուրի մասին մանրամսն խոսել 🙂 եթե հետաքրքրում է ձեզ իմ կատարած նախագծերը, ապա մտեք հղումով 😀

Մայիս ամսին մենք գրեթե դաս չենք արել, այդ ամիսը օգտագործեցինք Ամառային ճամբարն իրագործելու համար: Ճամբարը սկսվեց Մայիսի 25-ին և ավարտվեց հունիսի 5-ին: Մինչ այդ ընտրված ուսանողները պետք է կազմեին իրենց նախագիծը և դրա հետ մեկ տեղ մասնակցել մյուսների նախագծին:
Ամառային ճամբարի շրջանականերում մասնակցել եմ՝ լուսանկարչական, պատմական, մաթեմատիկական, տեխնոլոգիական և հոգեբանական նախագծերին:
Կուրսընկերներիս հետ կազմած առաջադրանքը սա է Տեխնոլոգիական նախագիծ
Հունիսի հինգին ներկայացրեցինք մեր կազմած նախագիծը և դրանց մասին մեր տպավորությունները

Ահա կրանտինային պայմաներում հրաժեշտ ենք տալիս առաջին կուրսին: Hույսով եմ երկրորդ կուրսը կդիմավորենք քոլեջում 🙂

Ֆիլմասերների անկյուն

https://mariamkazmakerpich.wordpress.com/

Ջումանջի

Ֆիլմը շատ հետաքրքիր է: Կատակերգական, ֆանտաստիկ և արկածային ֆիլմ է: Բաղկացած է երեք մասից: Ֆիլմը հատուկ արկածասերների համար է: Շատ մեծ հետաքրքրությամբ եմ նայել ֆիլմի բոլոր մասերն էլ և խորհուրդ եմ տալիս դիտեք նաև դուք:
Ֆիլմը հիմականում ընկերասիրության և մինչև վերջ պայքարելու մասին է:
Հավերժ ընկերները միշտ իրար հետ կլինեն, ու իրար հետ կպաըքարեն:

Սասնա էպոսի հերոսները

Մասնակցում եմ Ընկեր Թամարի առաջարկած տիկնիկագործական և գեղանկարչական նախագծին: Նախագիծը շատ հետաքրքրաշարժ է: Նախագծի ընթացքում մենք պետք է պատրաստենք տիկնիկ, կամ նկարենք «Սասունցի Դավիթ» էպոսից մի հերոսի: Արդյունքում ես կատարեցի երկուսն էլ մասին: Պատրաստել եմ տիկնիկ և նկարել մանուկ Դավթին:

Մանուկ Դավիթ

Փոքրիկ Դավթին գունավորել եմ ջրաներկով: Նկարել եմ մեծ սիրով:

Իմ պատրաստած տինկնիկը նախագծի շրջանակում

Պատրաստել եմ տիկնիկին մեծ հետքարքրությամբ:
Ընդհանուր առմամբ նախագիծը ինձ շատ դուր եկավ

Քանի որ պատրաստածս տիկնիկը աղջիկ է, իսկ նկարում մանուկ Դավիթը, ես մի փոքր կներկայացնեմ հայ կնոջ և տղամարդու տարազի մասին:

Հայ տղամարդու տարազ

Հայ տղամարդու տարազը զարգացման բազմադարյան պատմություն է անցել: Պաշտպանելով ցրտից կամ շոգից՝ դեռ հնագույն ժամանակներից  տղամարդկանց հագուստը կատարել է գործնական ֆունկցիա, բայց նաև ձեռք է բերել  գեղագիտական նշանակություն: Գեղագիտական և էրոտիկ ֆունկցիաները շատ կարևոր դեր են խաղացել տարազի համալիրում՝ հիմնականում միտում ունենալով գրավել հակառակ սեռի ուշադրությունը: Տոնածիսական հագուստը ունեցել է նաև հմայական, պահպանական ֆունկցիա՝ նպատակ հետապնդելով զերծ պահել կրողին չար ուժերից: Տղամարդու տարազի համալիր հանդերձանքի վրա առկա յուրաքանչյուր զարդանախշ ունի իր խորհուրդն ու նշանակությունը` պտղաբերություն, պահպանիչ, ուժ տվող և այլն:

Հայկական տարազ — «Մխիթար Սեբաստացի ...

Տղամարդիկ հիմնականում նաև գլխանոցներով էին: Ամենատարածված գլխանոցները համարվում էին տարբեր ձևերի գլխարկները, որոնք սովորաբար պատրաստվում էին գառան մորթուց։ Հայ տղամարդիկ եկեղեցի մտնելիս, թաղման թափոր տեսնելիս, արժանապատիվ մարդկանց հանդիպելիս անպատճառ հանել են գլխարկը:

Մեր նկարներում ապրող մեղեդիներ:

Արևմտյան և Արևելյան Հայաստանի տարազը տղամարդկանց դեպքում տարբեր էր` պայմանավորված աշխարհաքաղաքական իրավիճակներով, ինչպես նաև` այլ քաղաքակրթությունների ազդեցությամբ: Ի տարբերություն կանանց հագուստի` այնուամենայնիվ հայ տղամարդկանց տարազում առկա են նաև ընդհանուր գծեր, նահանգա-շրջանային տարբերակումն այնքան ուժեղ չէր: Քաղաքներում հիմնականում հագնվում էին տիրապետող խավի ոճով, իսկ XIX դարից մեծանում է արևմտյան տարազների ազդեցությունը:  Ժամանակի ընթացքում տղամարդու ավանդական տարազը սկսում է կիրառվել միմիայն հատուկ ծիսակատարությունների ժամանակ: Երիտասարդ տղամարդիկ գլխի մազերը հարդարում էին օծանելիքով և կապում վարսակալով: Մորուքները շքեղացնում էին նույնիսկ ոսկու փոշով, ինչը երբեմն դիտվում էր որպես բարքերի անկում և խարազանվում էր:

Կարո Փայլան #photoateliermarashlyan... - Photo Atelier ...


Հայ կնոջ տարազ

Հայ կնոջ տարազը զարգացման բազմադարյան պատմություն է անցել: Կանանց հագուստը կատարել է ոչ միայն գործնական ֆունկցիա, այլ նաև ձեռք է բերել  գեղագիտական նշանակություն: Չամուսնացած աղջիկների մոտ այն ունեցել է էրոտիկ ֆունկցիաներ`  միտում ունենալով գրավել հակառակ սեռի ուշադրությունը, իսկ ամուսնացած կանայք տարազի միջոցով ներկայացրել էին իրենց սոցիալական դիրքը: Թեև Արևմտյան և Արևելյան Հայաստանում  հայ ավանդական զարդարանքի պարագաները տարբերվել են, բայց ունեցել են որոշ ընդհանրություններ՝ գույնի, ձևի, իմաստաբանության առումով:

Հայ կնոջ տարազ Հայկական մշակույթ

Կնոջ տարազի բաղկացուցիչ մասն են կազմել նաև գլխի հարդարանքը, պարանոցազարդը, ապարանջանները, քունքազարդերը, ոտնամանները, գոտին, գոգնոցը և այլն:
Միջնադարյան կնոջ տարազի համալիրը, գլխի հարմարանքը, ի տարբերություն հին հայկական տարազների, ավելի պարզ էր՝ կազմված ծաղկազարդ ճակատակալից։ Որպես գլխի ծածկոցներ օգտագործում էին քողերը, որոնց հանդիպում ենք նաև ուրարտական տարազում։ Միջնադարյան կանայք բերանն այնքան ամուր չեն կապել, ինչպես ընդունված էր։ Վաղ միջնադարում հայ վերնախավի շրջանակներում նկատելի է ինչպես արաբ, այնպես էլ բյուզանդական տարազների ազդեցությունը։ Ուշ միջնադարում հայկական ավանդական տարազը մասամբ ենթարկվել է նաև թուրք, թաթար և քուրդ նվաճողների ազդեցությանը, իսկ մի շարք նահանգներում և գավառներում պահպանվել մինչև XIX-րդ դարի վերջը և XX դարի սկիզբ։ Այնուհետև հայկական տարազները աստիճանաբար սկսել են տեղի տալ եվրոպական զգեստներին և դուրս մղվել առօրյա գործածությունից։

Ամառային ճամբար: Լուսանկարչություն

Ամառային ճամբարի ընթացքում մասնակցել եմ բազում նախագծերի, որոնց մեջ էր մտնում նաև լուսանկարչական նախագիծը:
Այն ուսումնասիրելու համար ընտրված էր հատուկ օր նախագիծը իրականացնելու համար: Նշված օրը մենք այցելեցինք քոլեջ և 3-րդ կուրսի ուսանողների օգնությամբ սովորեցինք մի քանի տեխնիկաներ կապված ֆոտոապառատի հետ:
Ուսանողները մեզ սովորեցրեցին օգտվել ապառատի կարգավորումներց, բացատրեցին նկարը ճիշտ նկարելու, լույսն ու ստվերը ապահվելու միջոցները:
Նածագծին մասնակցել եմ շատ սիրով, բավականին հետաքրքիր էր լուսանկարչական ապառատով աշխատելը:

Ամառային ճամբար: Օր ութերորդ (մաթեմատիկական)

 Փորձել, առանց մատիտը թղթից կտրելու,գծել հետևյալ պատկերը։ Ցանկացած գծի վրայով պետք է անցնել միայն մեկ անգամ։ Նկարելու գործընթացը նկարել, տեղադրել բլոգում.

Image

2․ Ինչպե՞ս կարելի է հետևյալ պատկերված քաղաքի որևէ թաղամասից սկսելով՝ անցնել բոլոր 5 կամուրջները՝ յուրաքանչյուրը 1 անգամ.

Image

3․ Գտել ?-ին փոխարինող թիվը։

Image

Հոգեբանական մուլտֆիլմեր

В поисках Немо . «Каждый имеет право ошибаться и идти своим путем.
В поисках Дори «Мы все разные, и нам нужно уважать особенности других».

Այս երկու մուլտֆիմերը հաջորդում են միմիանց:
В поисках Немо: Ձուկ- ծաղրածու Մարլինի կնոջ ողբերգական մահից հետո, նա ստիպված էր մենակ մեծացնել իր որդուն՝ Նեմոյին, ում աջ լողաթևը ի ծնե թերաճ է: Նեմոն սովորում է ձկների դպրոցում: Մի անգամ դասարանով գնում են էքսկուրսիա` դեպի գահավեժ խութը, որի ճանապարհը տանում էր դեպի բաց օվկիանոս: Դա արգելված գոտի էր փոքրիկ ձկների համար: Իմանալով նրա մասին, որ Նեմոն գնացել է  գահավեժ խութը, Մարլինը փորձում է կանգնեցնել տղային բայյց չի կարողանում: Անցնելով սահմանը Նեմոն ընկնում է որսորդների թկարդը: Մարլինը փորձում է հասնել նավաի հետևից բայց չի կարողանում: Նավի հետևից լողալու ընթացքում նա հանդիպում է կապույտ ձուկ Դորիին ով խնդիրներ ունի հիշողության հետ և ընդհանրապես ոչինչ չի կարողանում հիշել: Միակ ելքը նեմոին գտնելը դա դիմակի միջոցով էր որը ընկել էր լողորդների մոտից: Դիամակի վրա գրված էր տիրոջ հասցեն և անունը: երկար ճանապարհ ընկենելուց հետո նրանք հանդիպում են շատ ժովային կենդանիների ովքեր օգնում են գտնել Մարլիի որդուն:
Այս ընթացքւմ Նեմոին լողորդները տալիս են մի ատամնաբուժի, ով իր աշխատասենյակում ուներ էլի ձկներ: Ընկնելով այնտեղ նեմոն ամեն ինչ անում է որպեսզի դուրս գա բաց օվկիանոս:
Երկար տանջանքներից հետո հայր ու որդի գտնում են միմիանց և վերադռնում տուն: այս պատմության ավարտից հետո սկսվում է դորրիի արկածները…
В поисках Дори: Որոշ ժամանակ անց Դորին պատահական հիշում է իր մանկությունը: Դորին հիշում է իր ընտանիքին, Մարլինի և Նեմոի աջակցությամբ մեկնում է ընտանիքին որոնելու: Նրանք պետք է հասնեին Կալիֆորնիա: Ճանապրհին դորին մելերվում է և Մարլինն ու Նեմոն կորցնում են նրան: Ֆիլմում Դորիին օգնոթյան է հասնում ութոտնուկը, և Դորին նրա հետ հասնում է կալիֆորնիա: Այդ ընթացքում Նեմոն ու Մարլինը չեն դադարում փնտրել Դորիին և իրենց ընկերեներ ճայերի շնորհիվ նրանք գտնում են բժիշկ Դորիին: դորին վերջապես գտնում է իր ծնողներին, բայց մուլտֆիլն այսպես չի ավարտվում Դորիին ամեն ինչ անում է որպեսզի իր ծնողները իր հետ բաց օվկիանոս դուրս գան: Եվ իր ծնողներից բացի նա էլի բազում ձկների է իր հետ տանում դեպի օվկիանոս:

Նեմո ձկնիկի արկածների մասին պատմող ...

Քնի պահապանները

Մի քանի հերոսներ՝ Սանտա Կլաուսը, Զատկային ճագարը, Ատամնային փերին և Ավազային մարդը համարվում էին Քնի պահապաններ, երեխաների երազանքների պահապանները։ Անսպասելիորեն նրանք ուզում էին դեմ դիմաց հանդիպել չար ոգի Կրոմեշնիկի հետ, որը ուզում էր գողանալ երեխաների երազանքները և այն փոխարինել մղձավանջներով։ Նա ստիպում էր երեխաներին հավատալ, որ պահապանները գոյություն չունեն։ Լունոլիկը ընտրում էր նոր պահապան, որպեսզի օգներ մնացածներին։ Այդ պահապանը համարվում էր ձմռան ոգի, որի անունն էր Սառցե Ջեկ։ Պահապան Ջեկին ոչ մի երեխա չէր տեսնում քանի որ նրա գոյությանը չէին հավատում: Բայց մյուս պահապանների օգնությամբ Ջեկը տեսանելի է դառնում երեխաներին: Նրանք բոլորով սկսում են պայքարել չար Կրոմեշնիկի հետ և իչքան էլ որ դժվար էր նրանց համառ պայքարի շնորհիվ հաղթում են մղձավանջին և երեխաները սկսում են տեսնել բարի երազներ:

Գլուխկոտրուկ

Մուլտֆիլմը 11-ամյա դպրոցական Ռայլիի մասին է որի գործողությունները ղեկավարում են հինգ զգացմունքները՝ Զայրույթը, Ուրախությունը, Տխրությունը, Զզվանքը և Վախը: Նրանք ապրում են աղջկա ուղեղում, որտեղ նաև պահվում են նրա հիշողությունները, որոնք ունեն տարբեր գույնի ապակե գնդիկների տեսք։ Հիշողությունը պահպանվում է մեկ օր, այնուհետև ուղարկվում է հատուկ պահեստ: Սակայն երբ հիշողությունը մոռացվում էր այն նետում էին Ռայլիի ուղեղում գտնվող անդունդում: Այնտեղից հնարավոր չէր դուրս բերել գունավոր գնդիկները, չնայաց նրան որ մոռացված գնդիկները դառնում էին սև:

Թվում է՝ ամեն ինչ հրաշալի է, սակայն ամեն ինչ փոխվում է, երբ Ռայլին ծնողների հետ հարազատ Մինեսոտայից տեղափոխվում է Սան Ֆրանցիսկո: Զգացմունքները սկսում են ավելի հաճախ վիճել։

Տխրությունը ցանկանում է Մինեսոտայից մնացած պայծառ հիշողությունների երանգը փոխել և դարձնել տխուր, սակայն ուրախությունը դա փորձում է թույլ չտալ։ Կոնֆլիկտի պատճառով նրանք պատահաբար դուրս են գալիս ուղեղային կենտրոնից և ընկնում երկարաժամկետ հիշողություն։ Այդ զգացմունքները կորցնելուց հետո Ռայլիի կյանքում սկսվում է ծանր ժամանակաշրջան։ Երկարաժամկետ հիշողության մեջ Ուրախությունը և Տխրությունը հանդիպում են վարդագույն Բինգո-Բոնգոյին, և գլխվոր ուղեղային համակարգ փորձում հասնել միասին: Մյուս զգացմունքները, որոնք մնացել էին ուղեղային կենտրոնում, փորձում են կարգավորել Ռայլիի կյանքը, սակայն դա չի ստացվում։ Աղջիկը վիճում է ծնողների ու լավագույն ընկերուհու հետ, թողնում է հոկեյը և ի վերջո Զայրույթի ազդեցության տակ փախչում է տնից: Ուրախությունն ու Բինգո-Բոնգոն ընկնում են հավերժական մոռացության դաշտ, որտեղ Բինգո-Բոնգոն զոհում է իրեն, որպեսզի Ռայլիի գլխավոր զգացմունքը կարողանա դուրս պրծնել։ Այդ ժամանակ Ուրախությունը հասկանում է, որ ինքը, միևնույն է, միայնակ չի կարող ղեկավարել Ռայլիի կյանքը և հասկանում է, թե ինչքան կարևոր դեր ունի Տխրությունը նրա կյանքում։ Նրանց հաջողվում է վերադառնալ ուղեղային կենտրոն և կարգավորել Ռայլիի կյանքը։

Ամառային ճամբար: Օր 8-րդ

Հանդիպում են 2 կատակասեր ընկերներ։ Առաջինն ասում է 2-րդին։
— Արի 300 դրամի վրա գրազ գանք, եթե դու ինձ տաս 700 դրամ, ապա ես քեզ կտամ 1000 դրամ։ Ձեռնտու՞ է դա 2-րդ ընկերոջը։

Ոչ ձեռնտու չէ, միևնույն է նրա մոտ մնալու է 700 դրամ:

 Տղան պնդում է,որ 2 օր առաջ ինքը 10 տարեկան էր, իսկ մյուս տարի նշելու է իր 13 տարին։ Կարո՞ղ է այդպես լինել։

 2 հոգի հեռախոսով զրուցում էին․
-Այսօր հինգշաբթի է,-ասաց մեկը․
-Այսօր ուրբաթ է,- ասաց մյուսը․
Զարմանալի է,բայց 2-նել ճիշտ էին։ Ինչպե՞ս

Մի ընկերը ապրում էր ուրիշ երկրում, մյուսը մեկ ուրիշ

Ամառային ճամբար: Օր 7-րդ

Թղթի վրա գծել 5 ուղիղ գիծ և դրանց վրա դասավորել 10 խաղաքար այնպես,որ յուրաքանչյուր գծի վրա լինի 4 խաղաքար։

Այսպիսի մի բան 😀

2․ Ինչպես կարելի է նկարում պատկերված լուսինը 2 ուղիղ գծով կտրել 6 մասի։

Image

3․ Մարինեն,Անահիտը, Հայկն ու Դավիթը գնացին սունկ հավաքելու, ամենաշատը հավաքեց Անահիտը,ամենաքիչը՝ Մարինեն։ Աղջիկները պնդում են,որ իրենք ավելի շատ սունկ են հավաքել, քան տղաները։ Այդպես է՞

Design a site like this with WordPress.com
Get started