Սննդային հավելումններ

Սննդային հավելումներ, որոնցից հարկավոր է խուսափել

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սնունդն ավելի գրավիչ դարձնելու համար արտադրողները դրան մեծ քանակությամբ տարատեսակ հավելումներ են ավելացնում, սակայն դրանցից ոչ բոլորն են անվտանգ մարդու առողջության համար, իսկ որոշներն անգամ կարող են լուրջ խնդիրներ առաջացնել: Մասնագետները ներկայացրել են այն հավելումները, որոնցից հարկավոր է հնարավորինս խուսափել:

Ներկայունթեր

Բնական ներկանյութերն օգտագործվում են խիստ հազվադեպ, ուստի սովորաբար կիրառվում են սինթետիկ ներկանյութեր, որոնք կարող են խիստ վնասակար լինել:

Դեղին գույն ստանալու համար կիրառվում են Е102, Е104, Е110 ներկանյութերը, որոնք կարող են խիստ վնասակար լինել: Е102 ներկանյութը նպաստում է մաշկային ցանի ու շնչառական հիվանդությունների զարգացմանը: Ավելին՝ գիտնականները ենթադրում են, որ այն կարող է անգամ քաղցկեղածին ազդեցություն ունենալ: E104 հավելումն իր հերթին կարող է երեխաների մոտ ուշադրության պակասի ու հիպերակտիվության համախտանիշի զարգացման պատճառ դառնալ: Բացի այդ, այն նպաստում է կեղծ ալերգիայի զարգացմանը, որը դրսևորվում է ալերգիայի «դասական» ախտանշաններով, սակայն չի առաջացնում իմունային ռեակցիա:

Կարմիր ներկանյութերն են Е122, Е123, Е124, Е127, Е129 հավելումները, որոնք կիրառվում են մսի և ձկան փոխարինիչների, սոուսների, կոնֆետների ու ջեմերի մեջ և կարող են առողջական խնդիրների զարգացման պատճառ դառնալ:

E122, E124, E129 հավելումները նպաստում են երեխաների մոտ ուշադրության պակասի ու հիպերակտիվության համախտանիշի, ինչպես նաև կեղծ ալերգիաների զարգացմանը, մինչդեռ E127 ներկանյութը կարող է դառնալ վահանագեղձի հիվանդությունների պատճառ:

Գիտնականները կասկածում են, որ E123 ներկանյութը կարող է վնասել երիկամները: Ավելին, ամերիկացի գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն կարող է դառնալ քաղցկեղի զարգացման պատճառ, ուստի այս ներկանյութն արգելված է ԱՄՆ-ում:

Շագանակագույն երանգ ստանալու համար կիրառվում են E150, E151, E154, E155 ներկանյութերը: Այս հավելումներն օգտագործվում են թխվածքներում, կոնֆետներում, սոուսներում ու ապխտած մթերքում: ԱՄՆ-ում Е150 նարկանյութը պարունակող մթերքն ունենում է հատուկ մակնշում, որով նախազգուշացվում է քաղցկեղով հիվանդանալու պոտենցիալ վտանգի մասին, իսկ E154 և E155 ներկանյութերը կարող են դառնալ ներքին օրգանների վնասվածքների պատճառ:

Պահածոյացնող նյութեր

Կոնսերվանտները կանխում են բակտերիաների, բորբոսի ու խմորասնկերի աճը, ուստի դրանց գործածությունը բավական կարևոր է, սակայն կան կոնսերվանտներ, որոնցից խորհուրդ է տրվում խուսափել:

Օրինակ՝ E220 կոնսերվանտը՝ ծծմբի երկօքսիդը, լայն կիրառություն ունի և օգտագործվում է չորամրգերի ու պատրաստի ուտեստների պահպանման ժամկետը երկարացնելու համար, սակայն այն կարող է դառնալ գլխացավերի, սրտխառնոցի և փորլուծության պատճառ:

Մսամթերքի արտադրության ոլորտում լայն կիրառություն ունեն Е249 և Е250 կոնսերվանտները, որոնք օժտված են անոթները լայնացնող ու հիպոտենզիվ հատկություններով, ինչը հատկապես վնասակար է երեխաների համար:

Կայունացուցիչներ

Այս հավելումները կիրառվում են սննդի խտության կարգավորման համար: Դրանց մի մասը համարվում է բացարձակապես անվնաս, սակայն կան նաև այնպիսինները, որոնք որոշակի առողջական խնդիրներ են առաջացնում:

Օրինակ՝ E407 հավելումը, որը կիրառվում է սոուսների, պուդինգների ու կետչուպների մեջ, չի յուրացվում և դուրս է գալիս օրգանիզմից չմարսված վիճակում, սակայն միաժամանակ այն վատթարացնում է աղիներում սննդարար նյութերի յուրացման գործընթացը: Նմանատիպ բացասական ազդեցություն կարող է ունենալ նաև E425 կայունացուցիչը, որը կիրառվում է բրնձից պատրաստվող ֆունչոզայի մեջ:

Համն ուժեղացնող նյութեր

E620-ից մինչև E625-ը ներառյալ բոլոր հավելումները՝ գլյուտամատները կիրառվում են սննդի համն ավելի վառ դարձնելու համար, սակայն դրանք կարող են կախվածություն առաջացնել՝ ստիպելով ավելի շատ ուտել: Սակայն կախվածությունը գլյուտամատների միակ վտանգավոր հետևանքը չէ. այս նյութերը կարող են դառնալ նաև միգրենի, որովայնի ցավերի և անգամ զարկերակային ճնշման բարձրացման պատճառ, ուստի խորհուրդ է տրվում խուսափել դրանցից:

Քաղցրացուցիչներ

Կենդանիների վրա անցկացված գիտափորձերը ցույց են տվել, որ E951 քաղցրացուցիչը, որը հայտնի է նաև որպես ասպարտամ, կարող է հանգեցնել գլխացավերի ու հիշողության կորստի, իսկ գազավորված ըմպելիքներում կիրառվող E999 քաղցրացուցիչը նվազեցնում է արյան բջիջների քանակը կամ սահմանափակում է դրանց գործառույթները:

Վիտամիններ

А վիտամին

Վիտամին A են պարունակում կենդանական և բուսական ծագման սննդատեսակները, մասնավորապես, մեծ քանակով վիտամին A կա ծովային ձկների և կաթնասունների լյարդում։ Մարդու համար վիտամինի աղբյուր կարող են լինել նաև կարոտինները։ Նրանք բարձր դոզաներով թունավոր չեն, բայց ամբողջությամբ չեն կարող փոխարինել ռետինոլին, քանի որ միայն սահմանափակ քանակություն կարող է վերափոխվել վիտամին A-ի։ Ավելի մեծ քանակությամբ բետա-կարոտին պարունակվում է գազարի տարբեր տեսակներում, սակայն նրա կոնցենտրացիան կարող է կտրուկ տատանվել մի տեսակից մյուսը (8-ից 25 մգ 100 գրամում)։ Հարուստ աղբյուրներ են համարվում կարմիր պղպեղըկանաչ սոխը, հազարի տերևը, դդումը և լոլիկը[2]։

Բուսական (կարոտինոիդներ)Կենդանական (ռետինոիդներ)
Կանաչ և դեղին բանջարեղեններ (գազար, դդում, քաղցր պղպեղ, շպինատ, ծաղկակաղամբ, կանաչ սոխ, մաղադանոսի տերևներ), լոբազգիներ (սոյա, ոլոռ), դեղձ, ծիրան, խնձոր, խաղող, ձմերուկ, սեխ, մասուրչիչխանկեռասՁկան յուղ, լյարդ (հատկապես տավարի ), ձկնկիթ, կաթ, սերուցքային կարագ, մարգարին, թթվասեր, կաթնաշոռ, պանիր, ձվի դեղնուց

Վիտամին C
Վիտամին CL-ասկորբինաթթու կամ ասկորբինաթթու, ջրալույծ վիտամին է, որը հայտնաբերված է տարբեր սննդամթերքներում ու կիրառվում է որպես դեղահաբեր: Վիտամին C-ն ունի անփոխարինելի դեր լնդախտը բուժելու գործում , որն առաջանում է հենց այս վիտամինի անբավարարությունից ։ Ասկորբինաթթվի դերը տարբեր հիվանդությունների կանխարգելման գործում բավականին վիճարկելի է ՝ պայմանավորված հիվանդների վրա թողած տարբեր ազդեցություններով։ 2012 թվականին ՛՛Կոխրան ՛՛կազմակերպությունը հայտնեց իր փորձարկման արդյունքները, ըստ որի վիտամին C-ն ՝ սննդային հավելումների կազմում, որևէ կերպ չի կարող մահվան բերել [27]:Համաշխարհային առողջապահական կազմակերպության բնորոշմամբ վիտամին C-ն դասվել է որպես ամենաանվտանգ ու արդյունավետ դեղամիջոցների շարքին, որոնք անհրաժեշտ են առողջապահական համակարգում:

Վիտամին D

Վիտամին D-ն կենսաբանական ակտիվ նյութերի խումբ է (այդ թվում էրգոկալցիֆերոլ և խոլեկալցիֆերոլ)։ D խմբի վիտամինները մարդու սննդակազմի անփոխարինելի մասն են հանդիսանում։ Օրվա պահանջը՝ 10-25 մկգ։

Վիտամինը բաղկացած է ֆերոլներից, որոնք ակտիվանում են ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Կալցիֆերոլը ճարպերում լուծվում է։ Ճարպերն անհրաժեշտ են նաև աղիներում այդ վիտամինի լիարժեք ներծծման համար։ Ճարպերում լուծվող այլ վիտամինների նման ճարպային հյուսվածքներում կուտակվելու հատկություն ունի։ Ամռան ընթացքում D վիտամինի կուտակված պաշարները կարող են աստիճանաբար սպառվել ձմռան ամիսներին[12]։

Օրգանիզմում այդ պրոցեսը կատարվում է մաշկում։ Վիտամին D — ի անբավարարությունը շատ տարածված է և կարող է օրգանների բջիջների զարգացման խնդիրներ առաջացնել, առավելապես մաշկային։ Գիտնականները ապացույցներ են փնտրում նաև, որ վիտամին D-ի երկարաժամկետ անբավարարությունը հանգեցնում է քաղցկեղի։ Բացի այդ, մի շարք կլինիկական ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ վիտամին D -ն մասնակցում է բջիջների բազմացման կարգավորմանը, նյութափոխանակությանը, խթանում է որոշ հորմոնների սինթեզը, կանխում է շաքարախտը[13], քաղցկեղի որոշ տեսակներ

ՎիտամինA

Վիտամին A, քիմիական կառուցվածքով նման նյութերի խումբ, որի մեջ մտնում են՝ ռետինոլ (վիտամին A1, ակսերոֆտոլ) և այլ ռետինոիդներ, միանման քիմիական ակտիվությամբ օժտված՝ դեհիդրոռետինոլ (վիտամին A2), ռետինալ (ռետինեն, վիտամին A1-ի ալդեհիդ) և ռետինոյաթթու[1]։ Պրովիտամին A-ին են պատկանում կարոտինոիդները, որոնք վիտամին A-ի նյութափոխանակային նախորդներն են․ նրանց մեջ ավելի կարևորը բետա-կարոտինն է։ Ռետինոիդները պարունակվում են կենդանական ծագման մթերքներում, իսկ կարոտինոիդները՝ բուսական։ Բոլոր այս նյութերը լավ լուծվում են ոչ բևեռային օրգանական լուծիչներում (օրինակ՝ յուղի մեջ) և վատ լուծվում են ջրում։ Վիտամին A-ն պահեստավորվում է լյարդում, կարող է կուտակվել հյուսվածքներում։ Չարաշահման դեպքում ցուցաբերում է տոքսիկություն[2]։

Վիտամին A
Նույնացուցիչներ
CAS համար11103-57-4
ECHA InfoCard100.031.195 
դքխ

Վիտամինը հայտնաբերվել է 1913 թվականին։ 1931 թվականին նկարագրվել է նրա կառուցվածքը, իսկ 1937 թվականին հաջողվեց նրան բյուրեղացնել [3]։

Վիտամին A-ն իրականացնում է բազմաթիվ կենսաքիմիական կարևոր ֆունկցիաներ մարդու և կենդանիների օրգանիզմում։ Ռետինալը համարվում է հիմնական տեսողական գունանյութի (պիգմենտի)՝ ռոդօպսինի բաղադրիչ։ Ռետինոյաթթվի ձևով վիտամինը խթանում է աճը և զարգացումը։ Ռետինոլը համարվում է բջջաթաղանթի կառուցվածքային բաղադրիչ, ապահովում է օրգանիզմի հակաօքսիդանտային պաշտպանությունը[2]։

Վիտամին A-ի անբավարարությունից զարգանում են էպիթելի տարբեր ախտահարումներ, տեսողության վատթարացում, խանգարվում է եղջերաթաղանթի խոնավացումը։ Այդ թվում նկատվում է իմունային ֆունկցիայի իջեցում և աճի դանդաղում:

Սննդային աղբյուրներ

Վիտամին A են պարունակում կենդանական և բուսական ծագման սննդատեսակները, մասնավորապես, մեծ քանակով վիտամին A կա ծովային ձկների և կաթնասունների լյարդում։ Մարդու համար վիտամինի աղբյուր կարող են լինել նաև կարոտինները։ Նրանք բարձր դոզաներով թունավոր չեն, բայց ամբողջությամբ չեն կարող փոխարինել ռետինոլին, քանի որ միայն սահմանափակ քանակություն կարող է վերափոխվել վիտամին A-ի։ Ավելի մեծ քանակությամբ բետա-կարոտին պարունակվում է գազարի տարբեր տեսակներում, սակայն նրա կոնցենտրացիան կարող է կտրուկ տատանվել մի տեսակից մյուսը (8-ից 25 մգ 100 գրամում)։ Հարուստ աղբյուրներ են համարվում կարմիր պղպեղըկանաչ սոխը, հազարի տերևը, դդումը և լոլիկը[2]։

Բուսական (կարոտինոիդներ)Կենդանական (ռետինոիդներ)
Կանաչ և դեղին բանջարեղեններ (գազար, դդում, քաղցր պղպեղ, շպինատ, ծաղկակաղամբ, կանաչ սոխ, մաղադանոսի տերևներ), լոբազգիներ (սոյա, ոլոռ), դեղձ, ծիրան, խնձոր, խաղող, ձմերուկ, սեխ, մասուրչիչխանկեռասՁկան յուղ, լյարդ (հատկապես տավարի ), ձկնկիթ, կաթ, սերուցքային կարագ, մարգարին, թթվասեր, կաթնաշոռ, պանիր, ձվի դեղնուց

Գենետիկորեն մոդիֆիկացված ոսկեգույն բրնձի սերմերում պարունակվում է մեծ քանակությամբ բետա-կարոտին, որը համարվում է վիտամին A-ի դեֆիցիտի պայքարի հնարավոր լուծում։ Սակայն դեռ «ոսկեգույն բրնձի» ոչ մի տեսակ հասանելի չէ սննդի օգտագործման մեջ։

Արհեստական ռետինոլ (բարդ եթերների ձևով) ստանում են բետա-իոնոնից, աստիճանաբար ավելացնելով շղթան երկակի կապերով

Օձերի կծածներ

  Երկար անձրեւներից, ցրտից հետո ամառը վերջապես եկավ։ Բոլորս էլ սիրում ենք այս եղանակին հաճախ լինել բնության գրկում։ Մեզանից բացի այս ժամանակը սիրում են նաեւ կենդանիները՝ հատկապես օձերը, կարիճները, բազմաթիվ միջատներ, որոնց հանդիպելը մեզ համար, թերեւս, այնքան էլ հաճելի չէ։ Պետք չէ նրանցից վախենալ, պարզապես զգույշ լինենք։
Ինչպես հասկացաք այսօր կխոսենք թունավոր եւ ոչ թունավոր օձերի կծածների, կարիճների եւ միջատների խայթոցների մասին։ Մարդիկ սովորաբար սարսափում են այդ կենդանիների հենց միայն տեսքից ու խուճապի մատնված` հաճախ չեն կարողանում ճիշտ գործել։ Կան վիճակագրական տվյալներ, որոնց համաձայն օձերի կծածներից մահացածների մոտ 40 տոկոսը մահանում է ոչ թե թույնից, այլ սարսափից։ Սակայն իրականում դրանք այնքան էլ սարսափելի չեն, եթե կարողանաք սառնասրտորեն կողմնորոշվել ու ճիշտ օգնություն ցույց տալ։
Հայաստանում հանդիպում են 21 տեսակի օձեր, որոնցից թունավոր են միայն չորսը` իժերի ընտանիքին պատկանող տափաստանային իժը, Դարեւսկու իժը, փոքրասիական իժը եւ անդրկովկասյան գյուրզան։
Տափաստանային իժը Հայաստանի տարածքում տարածված է կենտրոնական եւ հյուսիս-արեւմտյան շրջաններում։ Փոքր կամ միջին չափերի օձեր են, մարմնի երկարությունը սովորաբար 30-60 սմ է։ Թունավոր օձ է, բայց նրա խայթելու հետեւանքով մարդկանց մահացու դեպքեր հայտնի չեն։
Դարեւսկու իժը հանդիպում է Հայաստանի հյուսիսում։ Իր արտաքին տեսքով եւ մարմնի չափերով շատ նման է տափաստանային իժին։
Փոքրասիական իժը Հայաստանում տարածված է Արագածի հարավային լանջերից մինչեւ Մեղրու շրջան։ Միջին չափսերի՝ 60-120 սմ երկարությամբ օձեր են։ Շատ թունավոր եւ վտանգավոր են մարդու համար։
Անդրկովկասյան գյուրզան տարածված է Հայաստանի հարավային շրջաններում, այն շատ թունավոր օձ է, որի կծելուց հաճախ են լինում մահացության դեպքեր։
Օձերի այս 4 տեսակները պատկանում են իժերի ընտանիքին, որոնց թույնն ազդում է սրտանոթային համակարգի վրա։ Թունավոր օձերի վերին ծնոտի առջեւի մասում տեղավորված են 2 խոշոր ժանիքատիպ ատամներ, որոնք կապված են թունավոր գեղձերի հետ։
Հայաստանում ապրող թունավոր օձերը պատկանում են իժերի ընտանիքին եւ ունեն այնպիսի բնորոշ հատկանիշներ, որոնք չունեն ոչ թունավոր օձերը։ Դրանց գլխի վերին մասը ծածկված է մանր, անկանոն դասավորված թեփուկներով, որոնք իրենց չափերով նման են մարմնի վրա գտնվող թեփուկներին։ Պոչն, ի տարբերություն ոչ թունավոր օձերի պոչի, կտրուկ ընդհատվում է։ Աչքերի բիբը ճեղքաձեւ է, այն դեպքում, երբ ոչ թունավորներինը՝ կլոր է։ Գլուխն ակնհայտորեն առանձնացած է պարանոցից։
Սակայն ոչ մասնագետի համար դժվար է արտաքին հատկանիշներով անսխալ զանազանել թունավոր օձը ոչ թունավորից։ Այնինչ օձի կծելուց հետո մաշկի վրա մնացած հետքերով կարելի է հեշտությամբ կողմնորոշվել։
Թունավոր օձի կծած տեղում մարմնի վրա նկատվում են թունավոր ատամներից առաջացած երկու խոր վերքեր, որոնց միջեւ երեւում են ոչ թունավոր ատամներից մնացած երկու շարք ավելի մանր հետքեր։ Իսկ ոչ թունավոր օձերի կծած տեղում մարմնի վրա երեւում են չորս շարք երկայանական դասավորված կետիկներ։
Թունավորման վտանգավորությունը կախված է օձի չափսից, տարիքից, տեսակից։ Վերջին առումով առավել վտանգավոր են գյուրզաները։ Օձերն ավելի վտանգավոր են ամռանը։ Թունավորման ծանրությունը կախված է նաեւ կծածների քանակից, տեղակայումից եւ խորությունից։ Առավել վտանգավոր են պարանոցի եւ գլխի շրջանում տեղակայված կծածները, քանի որ այտուցի հետեւանքով կարող է առաջանալ վերին շնչուղիների խցանում։ Լուրջ են նաեւ իրանին եւ ձեռքի հատվածում կծածները, որովհետեւ այդ դեպքում թույնը շատ արագ տարածվում է ամբողջ օրգանիզմում։
Կծելու ժամանակ թունավոր օձի թույնը ներարկվում է մարդու մարմին։ Կծած տեղում մարդն ուժեղ ցավ եւ այրոց է զգում։ Քիչ անց կծած տեղը կարմրում է եւ սկսում այտուցվել։ Այտուցը հետզհետե տարածվում է ամբողջ մարմնով, զգացվում է ուժեղ թուլություն, սրտխառնոց, փսխում։ Տուժածը կարող է ունենալ գլխապտույտ, տեսողության եւ խոսքի խանգարումներ։ Նկատվում են վերջույթների թուլություն կամ զգայունության կորուստ։ Տուժածի շնչառությունը դժվարանում է, անոթազարկը` հաճախանում։ Հնարավոր է արյունահոսություն բերանից, քթից եւ հետանցքից։

  Ի՞նչ անել

  Ոչ թունավոր օձի կծածի դեպքում վերքը լվացեք եւ ծածկեք մանրէազերծ վիրակապով։
Թունավոր օձի կծածի դեպքում մեծ նշանակություն ունի ժամանակին ցուցաբերված առաջին օգնությունը։
Հնարավորության դեպքում աշխատեք հիշել կծող օձի տեսքը։
Օձի կծելուց հետո առաջին 5 րոպեի ընթացքում սեղմեք կծած տեղի շուրջը, որպեսզի արյուն դուրս հոսի վերքից։ Այս գործողությունը թույլ է տալիս որոշ չափով հեռացնել թույնը։ Սեղմելը դադարեք, երբ վերքից այլեւս արյուն դուրս չի գալիս։ Հանգստացրեք տուժածին, քանի որ նյարդային, գրգռված վիճակն արագացնում է արյան շրջանառությունը` նպաստելով մարմնում թույնի տարածմանը։ Հանեք բոլոր զարդերը եւ ճնշող իրերը։ Եթե օձը կծել է վերջույթը ապա անշարժացրեք այն եւ պահեք սրտի մակարդակից ցածր։ Սահմանափակեք տուժածի շարժումները, նստեցրեք կամ պառկեցրեք նրան։ Թունավոր օձի կծելու դեպքում ճշմարիտ է հետեւյալ ասացվածքը՝ “Օձի կծածը բուժելու ամենաարդյունավետ միջոցը ավտոմեքենայի բանալիներն են”։ Ժամանակն այս դեպքում ամենաորոշիչ գործոնն է։ Շատ կարեւոր է ահազանգը կամ տուժածի արագ տեղափոխումը հիվանդանոց, սակայն դա պետք է անել պասսիվ կերպով` բացառելով տուժածի ցանկացած շարժում։ Այդ ընթացքում տուժածին խմեցրեք մեծ քանակությամբ հեղուկներ` ջուր, հյութ, թեյ, թան եւ այլն։ Վերահսկեք տուժածի վիճակը, տվյալները գրանցեք եւ համապատասխան առաջին օգնություն ցուցաբերեք։


  Ի՞նչ չի կարելի անել

  Կան գործողություններ, որոնք չի կարելի անել օձերի կծածների դեպքում։
Մի՜ արտածծեք թույնը բերանով. բերանում եղած անգամ փոքր վերքից թույնը կարող է անցնել ձեր օրգանիզմ։
Կծած տեղի շրջանում կտրվածքներ միþ արեք, միþ այրեք կծած տեղը. ցավն արագացնում է արյան շրջանառությունը,ինչը նպաստում է թույնի տարածմանը։
Մի՜ օգտագործեք սառը թրջոցներ եւ սառցապարկեր. դրանք օգուտ չեն տա տուժածին եւ կարող են նրա ինքնագիտակցությունը վատացնել։
Օձերի կծածների դեպքում չի կարելի տեղադրել լարան՝ սեղմող միջոցներ. սա կբերի տվյալ հատվածի հյուսվածքների մեկուսացման, ինչի հետեւանքով տուժածը կարող է կորցնել վերջույթը։
Տուժածին միþ տվեք ոգելից խմիչքներ. որոնք եւս արագանցում են արյան շրջանառությունը:

Անաֆիլակտիկ շոկ

Անաֆիլակտիկ շոկը որևէ արտաքին ազդակի նկատմամբ մարմնի սուր ալերգիկ ռեակցիան է։ Անաֆիլակտիկ շոկը կարող է զարգանալ զանազան միջատների խայթոցներից, սննդամթերքից, որոշ դեղամիջոցներից և ալերգիա առաջացնող այլ նյութերից։ Անաֆիլակտիկ շոկի նշանները տարբերվում են վերը նկարագրված շոկի ընդհանուր նշաններից։ Անաֆիլակտիկ շոկը հաճախ զարգանում է շատ արագ՝ ազդակի հետ շփումից հաշված վայրկյաններ անց։

 ՆՇԱՆՆԵՐԸ

  • գլխացավ, գիտակցության վաղ խանգարում, ապա՝ կորուստ,
  • ջերմության զգացում,
  • մաշկի կարմրություն, տաքություն, ցան, այտուցներ,
  • գրգռված կամ ընդհակառակը՝ ճնշված վիճակ, մահվան վախ,
  • ցավ և ճնշում կրծքավանդակում,
  • դժվարացած, աղմկոտ շնչառություն, շնչահեղձություն,
  • թելանման անոթազարկ։

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈԻԹՅՈԻՆԸ

Անաֆիլակտիկ շոկը զարգանում է հանկարծակի և հաճախ հնարավոր չի լինում կանխատեսել ու կանխարգելել այն։ Հնարավորինս արագ դադարեցրեք ալերգիա առաջացնող նյութի ազդեցությունը և անհապաղ ահազանգեք շտապ օգնություն։ Սովորաբար ալերգիա ունեցող անձինք խուսափում են ալերգիկ վիճակի հանգեցնող նյութերի հետ շփումից և իրենց մոտ պահում են հակաալերգիկ դեղամիջոցներ։ Օգնեք տուժածին ընդունել այդ դեղերը։

Սննդըին ալերգիաներ

Սննդային ալերգիան զարգանում է, երբ սննդի բաղադրիչներից որևէ մեկի նկատմամբ ձեր իմունային համակարգը դրսևորում է սուր ալերգիկ ռեակցիա:

Մեղմ սննդային ալերգիայի ախտանիշներից են՝

  • եղնջացան (մաշկի վրա կարմիր կլոր բծեր)
  • դեմքի և հարբերանային շրջանի այտուցվածություն
  • փսխում
  • որովայնի (ստամոքսի) շրջանում անհարմարության զգացում (դիսկոմֆորտ) կամ ցավ:

Ծանր սննդային ալերգիան բնորոշվում է հետևյալ նշաններով՝

  • շնչառության խնդիրներ՝ հևոց և շնչարգելություն, որը թույլ չի տալիս, որ դուք մի քանի բառից ավելի խոսք արտաբերեք
  • շնչառությանն ուղեկցող խզզոցներ, որը կարող է լսվել տարածության վրա
  • հազ
  • կոկորդում օտար մարմնի կամ սեղմվածության զգացում
  • զարկերակային ճնշման անկում (հիպոտոնիա) կամ կոլապս
  • «աչքերի առաջ սևանալու» զգացում կամ գլխապտույտ
  • փորլուծություն:

Ծանր դեպքերում կարող է զարգանալ կյանքին սպառնացող անաֆիլաքսիա:

Որոշ սննդամթերքներ ավելի հաճախ կարող են առաջացնել ալերգիկ ռեակցիաներ, քան մյուսները: Այսպիսի «ալերգիկ» մթերքներից են՝

  • կաթնամթերքներ (ներառյալ կաթը)
  • գետնանուշ (արախիս)
  • ընկույզի և նուշի տարբեր տեսակներ
  • ձու
  • սոյա
  • գլյուտեին պարունակող հատիկավորներ (ցորեն, գարի, տարեկան և վարսակ)
  • ձկնեղեն և խեցգետնակերպեր
  • որոշ մրգեր (օրինակ՝ ելակ):

Ալերգիա

Հաճախ հանդիպող ալերգեններն են ծաղկափոշիներն ու որոշակի սննդամթերքները։ Մետաղներն ու այլ նյութերը ևս կարող են առաջացնել խնդիրներ։ Սնունդը, միջատների խայթոցները և դեղորայքը սուր ռեակցիաների առաջացման հաճախակի պատճառներն են։ Նման վիճակների առաջացումը պայմանավորված է և ժառանգական, և շրջակա միջավայրի գործոններով:

Ալերգենների մեծ մասը շնչառական են` տարածվում են օդի միջոցով։ Օրինակ՝ ծաղկափորշին կամ տնային փոշին։ Այս դեպքում ախտանիշներն առաջանում են օդի հետ շփման հատվածներում, օրինակ՝ աչքերի կամ շնչուղիների լորձաթաղանթները։ Նույն ալերգիկ քթաբորբը, իրենից ներկայացնում է քթի և/կամ աչքերի լորձաթաղանթի (շաղկապենու) բորբոքում, որն ուղեկցվում է կարմրությամբ, քորով, փռոշտոցով ու առատ արտադրությամբ: Այս վիճակն առաջանում է շնչառական ալերգենների անմիջական ազդեցության հետևանքով։ Նույն պրոցեսը կարող է թափանցել նաև ստորին շնչուղիներ` բրոնխներ, առաջացնելով լորձի գերարտադրություն, շնչարգելություն, հազ և շնչառական խզզոցներ։

Բացի վերը նշվածից, ալերգիկ ռեակցիաները կարող են առաջանալ սննդամթերքից, դեղերից, միջատների խայթոցներից, ինչպես նաև՝ մասնագիտական ալերգեններից։ Սննդային ալերգիաները դրսևորվում են փորացավով, փքվածությամբ, փսխումով, լուծով, մաշքի քորով և եղնջացանով։ Շատ հազվադեպ (հիմնականում երեխաների մոտ) սննդային ալերգիաները կարող են առաջացնել նաև շնչառական խանգարումներ` քթաբորբ կամ շնչական (ասթմատիկ) ռեակցիաներ։ Միջատների խայթոցները, սնունդը, հակաբիոտիկներ և որոշակի դեղեր կարող են առաջացնել համակարգային ալերգիկ պատասխան` անաֆիլաքսիա։ Կարող են ախտահարվել մարսողական, սիրտ-անոթային և շնչառական համակարգերը։ Ծանրությունից կախված կարող է առաջանալ մաշկային ռեակցիաներ, բրոնխոսպազմ, այտուցներ, զարկերակային ճնշման անկում, սրտի ռիթմի խանգարումներ, կոմա և մահ։ Այս տիպի ռեակցիա կարող է առաջանալ հանկարծակի կամ ուշացած սկզբով։ Կարող է թվալ, թե անաֆիլակտիկ վիճակն արդեն անցնում է, սակայն այն որոշ ժամանակ հետո կարող է նորից կրկնվել։

Առողջոյթյուն

Առողջությունը այն վիճակն է երբ մարդը իրեն լավ է զգում

Առողջության գործոն

Սնունդ,
Վնասակար սովորություններ,
Շրջակա միջավայր,
Մարզանք,
Նորմալ հոգևվիճակ,
Աղքատություն,
Հիգիենա,
Ժառանգականություն
Կրթություն
Պատասխանատու վարքագիծ։


1. Պատ վաքագիծ
2. Ժառանգականություն
3. Հիգիենա
4. Սնունդ
5. Մարզանք
6. Պատասխանատու վարքագիծ
7. Նորմալ հոգևիճակ
8. Կրթություն
9. Շրջակա միջավայր
10. Վնասակար սովորություն

Անգիտակից տուժած

Յուրաքանչյուր արտակարգ իրավիճակում տուժածին արդյունավետ օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ է պարզել, թե նա ինչ վնասվածքներ ունի եւ ինչ վիճակում է, այսինքն պետք է զննել :
Տուժածին զննելիս առաջին հերթին պետք է ստուգել կենսական կարեւոր համակարգերի գործունեությունը, այսինքն՝ գիտակցությունը, շնչուղիների անցանելիությունը եւ շնչառությունը, անոթազարկը եւ ուժեղ արյունահոսության առկայությունը:
Նախ անհրաժեշտ է հնարավորին չափ շուտ հայտնաբերել եւ դադարեցնել ուժեղ արյունահոսությունը: Ուժեղ արյունահոսության առկայությունը պարզելու համար ուշադիր զննեք տուժածին ոտքից գլուխ: Սովորաբար այն ակնհայտորեն երեւում է շիթով բխող արյան, գոյացած արյան լճակի տեսքով:
Այնուհետեւ ստուգում ենք տուժածի գիտակցությունը: Խոսում նրա հետ, պարզ հարցեր եւ հրահանգներ տալիս . «Դու ինձ լսո՞ւմ ես, եթե լսում ես, աչքերդ բացիր, ձեռքս սեղմիր, որեւէ նշան տուր»:
Եթե տուժածը ոչ մի կերպ չի արձագանքում, նշանակում է` նա անգիտակից:
Անգիտակից վիճակում տուժածի մկանները, այդ թվում նաեւ լեզուն, թուլանում են: Եթե տուժածը պառկած է մեջքի վրա, նրա լեզուն հետ է գնում դեպի ըմպան՝ փակելով շնչուղիները: Ժողովրդի մեջ ընդունված է այն կարծիքը, որ գիտակցությունը կորցրած տուժածի լեզուն կուլ է գնում: Եվ մարդիկ փորձում են տարբեր կերպ բացել տուժածի բերանը, լեզուն բռնել՝ վնասելով տուժածին: Մի՛ արեք նման բան: Կարելի ավելի հեշտ ու անվնաս օգնություն ցույց տալ:
Շնչուղիների բացում կատարելու համար ձեր մի ձեռքը դրեք տուժածի ճակատին, իսկ մյուս ձեռքով բռնելով կզակից՝ գլուխը զգուշությամբ հետ տարեք, կզակը բարձրացրեք: Այս գործողության շնորհիվ լեզուն ազատում է շնչուղիների մուտքը: Բութ մատը տեղադրեք ստորին շրթունքից ներքեւ եւ զգուշորեն բացեք տուժածի բերանը: Անհրաժեշտության դեպքում անձեռոցիկով կամ թաշկինակով մաքրեք տուժածի բերանում կուտակված լորձը, հեղուկները եւ այլն:
Անչափահասների դեպքում գլուխը պետք է ավելի քիչ հետ տանել, իսկ ծծկերների մոտ բարձրացնել միայն կզակը:
Շնչուղիները բացելուց հետո, առանց գլխի դիրքը փոխելու ստուգեք տուժածի շնչառությունը: Մոտեցրեք ձեր ականջը տուժածի բերանին, հայացքն ուղղեք նրա կրծքավանդակին եւ որովայնին: Փորձեք տեսնել, լսել եւ այտով զգալ շնչառությունը 5-10 վայրկյանի ընթացքում:
Տուժածի զննման մյուս քայլն անոթազարկի ստուգումն է: Անգիտակից տուժածի անոթազարկը նպատակահարմար է շոշափել քնային զարկերակի վրա: Անոթազարկը ստուգելու համար 2 կամ 3 մատները (բացի բութ մատից) պարանոցի ամենաբարձր կետից սահեցրեք կողք՝ պարանոցի կողմնային մասում գտնվող ակոսի մեջ:
Եթե մի կողմից անհնար է շոշափել անոթազարկը, փորձեք դա անել մյուս կողմից: Հիշե’ք, չի կարելի սեղմել 2 քնային զարկերակները միաժամանակ:
Ծծկեր երեխաների անոթազարկը ստուգում են գաղտունի վրա կամ բազկի միջին մասում, ներսի կողմից:

Եթե մարդ կորցրել է գիտակցությունը…


Գիտակցություն չունեցող, բայց շնչող տուժածին պետք է կողքի ապահովության դիրքի բերել: Պարզելով, որ մարդը չունի գիտակցություն, բայց շնչում է, առանց ժամանակ կորցնելու նրան շրջեք կողքի ապահովության դիրքի: Այն հնարավորություն է տալիս ապահովել շնչուղիների անցանելիությունը եւ բերանի խոռոչի պարունակության արտահոսքը: Այդ դիրքի բերելու համար տեղավորվեք տուժածի մարմնին մոտ, ձեր կողմի ձեռքը բացեք նրա մարմնի նկատմամբ մոտավորապես ուղիղ անկյան տակ եւ բռնելով նրա՝ ձեզնից հեռու կողմի ուսից ու կոնքից՝ տուժածին համաչափ շրջեք դեպի ձեզ՝ կողքի: Վերեւում հայտնված ոտքը ծալեք եւ դրեք մյուս ոտքին:
Տուժածի շնչուղիների անցանելիության ապահովման նպատակով՝ բռնեք նրա ճակատից եւ կզակից, հետո գլուխը զգուշությամբ հետ տարեք՝ միաժամանակ դեմքը շրջելով դեպի ներքեւ, եւ բացեք նրա բերանը: Շրջելուց հետո տուժածը պետք է հենված լինի ծալված ոտքի եւ ուսի վրա: Տարբերություն չկա, թե որ կողմի վրա դուք կշրջեք տուժածին: Սակայն, եթե տուժածը հղի կին է, ապա նրան պետք է շրջել ձախ կողմի վրա:
Տուժածի շնչուղիների անցանելիությունն ապահովելու համար գլուխը զգուշությամբ հետ տարեք՝ միաժամանակ դեմքը շրջելով դեպի ներքեւ: Բացեք նրա բերանը:
Կողքի ապահովության դիրքի բերելիս զգույշ եղեք, հատուկ ուշադրություն դարձրեք գլխին եւ պարանոցին: Հնարավորության դեպքում տուժածին շրջեք առնվազն 2 հոգով, որոնցից մեկը պետք է պահի գլուխը:
Կողքի ապահովության դիրքի բերելուց հետո՝ անհրաժեշտ է պահպանել տուժածի մարմնի նորմալ ջերմաստիճանը, որի համար կարելի է նրա վրա ծածկոց գցել։
Գիտակցության բացակայությունը լուրջ իրավիճակ է, եւ յուրաքանչյուր դեպքում պետք է ահազանգել շտապ օգնություն: Մինչեւ մասնագիտական օգնության ժամանումը վերահսկեք տուժածի վիճակը՝ պարբերաբար ստուգելով նրա անոթազարկը, շնչառությունը եւ գիտակցությունը:
Ինչպես արդեն ասվեց, անգիտակից տուժածի մոտ բացակայում են կլլման եւ հազի ռեֆլեքսները, այդ իսկ պատճառով չի կարելի անգիտակից տուժածին խմեցնել, կերակրել կամ նրա մոտ փսխում առաջացնել:
Անոթազարկը ստուգելով՝ դուք կարող եք գաղափար կազմել սրտի աշխատանքի մասին: Փորձեք հաշվել անոթազարկի հաճախականությունը: Նորմալ վիճակում անոթազարկի հաճախությունը րոպեում հետեւյալն է՝

Շնչառությունը ստուգելու համար ձեռքը դրեք տուժածի որովայնին եւ հաշվեք շնչառական շարժումները: Նորմալ վիճակում անոթազարկի հաճախականությունը րոպեում հետեւյալն է՝

Շնչառության եւ սրտի աշխատանքի՝ նորմայից շեղումները խոսում են տուժածի վիճակի փոփոխության մասին: Եթե ժամանակի ընթացքում դրանք դանդաղում են կամ արագանում, դառնում անկանոն, ապա տուժածը կարճ ժամանակում կարող է ունենալ սրտի կամ շնչառության կանգ, եւ ընդհակառակը՝ վիճակը կարող է բարելավվել, անգամ գիտակցությունը վերականգնվել: Ուստի դրան պե՛տք է ուշադրություն դարձնել:
Վերահսկման տվյալները գրանցեք եւ առաջնային ու երկրորդային զննման տեղեկությունները հանձնեք ժամանող շտապ օգնության անձնակազմին:
Առաջնային զննում կատարելուց եւ անհրաժեշտության դեպքում համապատասխան անհապաղ օգնություն ցուցաբերելուց հետո պետք է կատարել երկրորդային զննում՝ հայտնաբերելու համար տուժածի կյանքին անմիջական չսպառնացող վնասվածքները եւ վիճակները: Երկրորդային զննման քայլերն ավելի մանրամասն կքննարկենք հաջորդ համարներում:
Այսպիսով, անգիտակից տուժածին օգնելու համար պետք է նրան շրջել կողքի դիրքի եւ անընդհատ վերահսկել նրա վիճակը, մինչեւ շտապ օգնության ժամանումը:

Design a site like this with WordPress.com
Get started