Գարնանային վերնազգեստ

Գարունը մոտ է, հետևաբար ժամանակն է կարել գարնանային հագուստներ։ Այս անգամ որոշեցի կարել գարնանային բաճկոն։

Աշխատանքի ընթացքը

Վերջնական տեսքը

Ուլունքներով աքսեսուարներ

Միջին դպրոցի երեխաների ընտրության խմբում ավելացել են շատ նոր երեխաներ, դրա համար մենք որոշեցինք նորից դասը անցկացնել սովորողների շատ սիրելի ուլունքագործությամբ։ Դասի ընթացքում պատրաստեցինք թևնոցներ և մատանիներ։ Երեխաները ցույց տվեցին նաև իրենց ձեռքով պատրաստած զբաղմունքներ։

Խառը իրադարձություն տոներից առաջ

Միջին դպրոցի երեխաները կատարեցին տարբեր աշխատանքներ: երեխաները բաժանվել էին խմբերի: 1-ին խումբըկարում էր Ձմեռ պապիկի ձեռնոցներ, 2-րդ խումբը ձևում ու կարում էր տոնածառներ, իսկ 3-րդ խումբը պատրաստում էր տվեր տոպրակներ:

Պատրաստվում ենք Ամանորին

Առջևում ամանօրն է, պետք է պատրաստել նվերների համար յուրահատուկ տոնական պաթեթավորումներ: Այսօր այդ օրն էր: Հաճելի տոնական մթնոլորտում պատրաստեցինք այսպիսի գեղեցիկ փաթեթներ

Ամփոփում

Մասնագիտական տարին թեժ էր: Տարին սկսեցինք փոքրիկ նախագծով, փոքրիկների հետ: Նրանց հետ միասին կարեցինք գլխաշորեր:
Որոշ ժամանակ անց սովորեցինք գծագրեր կառուցել և դրանց հիմքով փոքրիկ հագուստներ կարել: Գծագրերի հետ զուգընթաց կարել եմ կիսաշրջազգեստ, որը 3-րդ ուսումնական տարվա առաջին հագուստն էր:
Հոկտեմբեր ամսին ունեցանք աշխատարաններ, էսքիզավորման և մոդելավորման դասերին համապատասխան: Էսքիզավորման աշխատարանի դասընթացին ծանոթացանք Գիսանե բրենդի հետ և պատրաստեցինք տարբեր տեսակի կախազարդեր, բռոշներ և այլն: Իսկ մոդելավորման աշխատարանին սովորում էինք բատիկի տեխնիկա, դրա յուրահատկությունների մասին: Արդյունքում ստացանք շիֆոնի վրա գեղեցիկ պատկերներ:
Կարեցի ինձ համար ձմեռային սպորտային հագուստ:
Ավարտելուց հետո առանց ժամանակ կորցնելու սկսեցի կարել գարնանային շրջազգես: Շրջազգեստը դժվարությամբ եմ կարել, մեկ ամիս շարունակ կատարվել է տարբեր տեսակի ձևափոխումներ մինչև կարողացել եմ հասնել իր վերջնական տեսքին 🙂
Այս ամենին հետ միասին կուրսի ուսանողներով դասավանդեցինք Միջին դպրոցի ընտրությամբ գործունեության բաժնի երեխաներին: նրանց հետ կատարել ենք շատ աշխատանքներ: Նկարել ենք էսքիզներ, ծանոթացել կարի մեքենաների հետ, պատրաստել բռոշներ, կարել ենք էկո պայուսակներ և նկարել դրանց վրա:
Դեկտեմբեր ամսինց մեզ միացան ավագ դպրոցի 9-րդ դասարանի ընտրությամբ գործունեության խումբը, 1-ին և2-րդ կուրսի ուսանողները: Բոլորով միասին ամբողջ ամիս պատրաստեցինք ամանորյա խաղալիքներ, զարդեր և այլն:

Գարնանային շրջազգեստ

Աշնան վերջն էր կարեցի գարնանային շրջազգեստ։ Շրջազգեստը իրենով շատ բարդություններ պահանջեց։ Երկար փոփոխություններից հետո այն ստացավ իր վերջնական տեսքը։

Design a site like this with WordPress.com
Get started